Ոստիկանները օպերատիվ հայտնաբերել են «Պորշեի» լուսարձակները գողացած դիմակավորված անձանց (տեսանյութ)
ՏեսանյութերՀունվարի լույս 7-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնի սպասարկման տարածքում <<Պորշե>> մակնիշի ավտոմեքենայի լուսարձակների գողության դեպք արձանագրվեց։ Խոսքն այս մեքենայի մասին է։ Դեպքի վայրը Մելիք-Ադամյան փողոցում է։ Գողությունը կատարվել է 4-ն անց 50-ի սահմաններում։ Դիմակավորված անձինք տեխնիկական միջոցներով, մասնավորապես` երկաթե իրերով, վայրկյանների ընթացքում հանել են մեքենայի լուսարձակներն ու փախել։ Տուժողին պատճառվել է զգալի չափերի՝ 480.000 հազար դրամի, նյութական վնաս։
Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում հարուցվեց քրեական գործ։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ գողությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Մշակվեց բացահայտման միջոցառումների ծրագիր, որի իրականացմանը ներգրավվեցին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվեց բավական օպերատիվ։