Մարկոս Պիզելին արժանացել է FAF-ի մրցանակին
ՍպորտԵրկրպագուների «Առաջին հայկական ճակատի» կողմից անցած տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Մարկոս Պիզելին:
Ամփոփելով տարին՝ ՖԱՖ-ը («Առաջին հայկական ճակատ») մեկ հարկի տակ էր հավաքել երկրպագուներին, ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին, ինչպես նաև ազգային թիմի նախկին և ներկա ֆուտբոլիստներից մի քանիսին::
ՖԱՖ-ի հատուկ մրցանակին է արժանացել Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ Արցախի դրոշով դաշտ մտած հայ երկրպագուն՝ Սպարտակ Ադամյանը:
Ներկաներին ողջույնի խոսքով դիմել է ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը` նշելով.
«Մեր միասնականությամբ հայկական ֆուտբոլը պետք է հասցնենք նոր բարձունքների»::
ՖԱՖ-ի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի համակրանք» կոչմանն արժանացել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մարկոս Պիզելին: Վերջինս Skype-ի միջոցով Բրազիլիայից ողջունել է երկրպագուներին` մասնավորապես փաստելով. «Միշտ ասել եմ, որ Հայաստանը կարևոր է ինձ համար: Շատ ուրախ եմ մրցանակի համար և ամեն ինչ անելու եմ մարզադաշտում՝ լավ խաղ ցուցադրելու համար»: