Պարտքով փող՝ նախարարի բիզնես շահերի սպասարկման համար
АналитическийԿառավարության այսօրվա նիստում քննարկման դրվեց նաև գույքը որպես նվիրատվություն ընդունելու և ՀՀ տրասպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարությանը ամրակցելու մասին՝ ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «2020թ․ վերջում, 2021-ի սկզբում ծրագրի ավարտը նախատեսում է արդեն ունենալ ինժեներական քաղաքը՝ կառուցված շենքերով և գործող ընկերություններով»- հայտարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
Անչափ ողջունելի նախագիծ է իհարկե, չհաշված մեկ բայց՝ ծրագրի իրականացումից օգտվելու է այն ընկերությունը, որտեղ մինչ պաշտոնյա դառնալը աշխատել է Հակոբ Արշակյանը։ Իսկ ինչպե՞ս է կառուցվելու վերոնշյալ մեգա նախագիծը: Պետությունը Համաշխարհային բանկից 10 միլիոն դոլար պարտք է վերցնում նախարարի նախկին գործատուի (National Instruments), նախարարին պատկանող ընկերության (Araxis Engineering) և մի քանի այլ ընկերությունների հետ: Ծախսերի 50 %-ը պետք է կրի պետությունը՝ ԿԲ վարկի հաշվին, իսկ մնացած 50 %-ը՝ Հակոբ Արշակյանի նախկին գործատուն, Հակոբ Արշակյանի սեփական ընկերությունը և մի քանի այլ ընկերություն: Այն, որ գումարը տրամադրվելու է այդ ընկերություններին, փաստվում է կառավարության պաշտոնական էջում հրապարակված նախագծում։
Արդյունքում ունենում ենք մի իրավիճակ, երբ պետությունը պարտքով փող է վերցնում ծրագրի իրականացման համար և հայտնի էլ չէ, թե որքան ներդրում է նախագծում պատրաստվում անել նախարարի ընկերությունը: Իսկ գուցե ընդհանրապես չանի՞, օգտվելով նախկին իշխանությունների «տրյուկներից»: Օրինակ, նախատեսվում է, որ ինժեներական քաղաքում ԻԲՏ ոլորտի մասնագետների համար դասընթացներ կկազմակերպվեն և անցկացվեն դասընթացները վարողների մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Այսինքն, նախարարի ընկերությունը կարող է ներդրումի փոխարեն....դասընթաց անել, այսպես ասած՝ թրեյնինգ, և դա «սղղացնել» ներդրումի տակ:
Առվնազն պետք է կույր լինել՝ չտեսնելու կամ չտեսնելու տալու համար ակնհայտ շահերի բախումը: Ինչպես երևում է, նոր իշխանությունները որոշել են հեծանիվ չհորինել և գնալ նախորդների բացած «արահետներով»...