Փաշինյանը ավագանու անդամների հասցեին նախատինքի խոսքեր չի հնչեցրել. «Իմ քայլի» հայտարարությունը
ПолитическиеԵրեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հերքում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքապետարանի ղեկավարության եւ ավագանու անդամների հասցեին նախատինքի խոսքեր հնչեցնելու մասին տեղեկությունը:
Այս մասին ասված է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ: «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նախատինքի խոսքեր է հնչեցրել ավագանու անդամների եւ քաղաքապետարանի ղեկավարության հասցեին: