«Լոռի»-ն ներկայացրեց Արթուր Պետրոսյանին (տեսանյութ)
ВидеоՎանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կայացած ժողովի ժամանակ «Լոռի» ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանը ներկայացրեց թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ժողովին մասնակցում էին ակումբի ղեկավարությունը, ֆուտբոլիստները, ակադեմիայի աշխատակիցները եւ մարզիչները: Թովմաս Գրիգորյանն ընդգծեց, որ Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբի ներկայացուցիչներն աջակցելու են ակադեմիայի մանկապատանեկան թիմերի մարզիչներին: Ակումբի հիմնադիրը մաղթեց բոլորին հաղթանակներով ու նվաճումներով լի տարի եւ արդյունավետ աշխատանք: