«Ռեալ» կամ էլ «Ինտեր» վերադարձը ինձ համար մեծ պատիվ կլիներ. Մոուրինյու
СпортՄադրիդի «Ռեալ»-ի ու «Ինտերի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ դեմ չէ իսպանական կամ իտալական թիմ վերադառնալուն:
Պորտուգալացի մասնագետի վերջին ակումբը «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է, որտեղից նա հեռացել է դեկտեմեբրի 18-ին:
«Ռեալ» կամ էլ «Ինտեր» վերադարձը ինձ համար մեծ պատիվ կլիներ: Երբ մարզիչը կամ ֆուտբոլիստը վերադառնում է թիմ, դա նշանակում է` նա ակումբի համար ինչ որ լավ բան է արել: Հենց այսպիսի տպավորություն ունեի «Չելսի» վերադառնալիս:
Երբ մասնագետը վերադառնում կամ հրավիրվում է նախկին ակումբ, դա նրա համար մեծ պատիվ է: Եթե քեզ հետ են կանչում` ուրեմն գնահատում են:
Այժմ ես հանգստի, ինքնս ինձքննադատելու, վերջին տարիներին այն ամենը ինչ ապրել եմ հանգիստ վերլուծելու հնարավորություն ունեմ: Կպատրաստվեմ կարերայիս նոր փուլին», – Մոուրինյուի խոսքը մեջբերում է Correio da Manha TV-n: