00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Բարսելոնա»-ի նոր ռեկորդը (տեսանյութ)82 տարեկանում կյանքից հեռացել է արձակագիր, հրապարակախոս Իլյիչ Բեգլարյանը Լյովա Երանոսյանը զորամասի անձնակազմին հասանելիք 72.000 դրամ սոցիալական փաթեթից տրամադրել է 52.000-ըԱրարատ Միրզոյանը՝ Հրանտ Մարգարյանի հայտարարության մասին Սյունիքի փոխմարզպետը՝ Հունան Պողոսյանի տեղը զբաղեցնելու մասինԷջմիածին քաղաքի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ կնոջը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համարԷդմոն Մարուքյանի ակնարկի և ՄԻԵԴ-ի որոշման կապըՄանե Թանդիլյանը դժվարացավ նշել` Աժ-ում ընդդիմության համար որ պաշտոնն է կարևոր Մեջլիսը մերժել է Դինքի սպանության գործն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու Փայլանի առաջարկը Քննարկվել են հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Խնդիրների մասին բարձրաձայնողից ստանձնում են խնդիրները լուծողի դերը. Նոր ԱԺ-ի լրագրող-պատգամավորները

Հունվարի 14-ից իր աշխատանքները սկսող 7-րդ գումարման Ազգային ժողովի 132 պատգամավորների շարքում քիչ չեն նախկին լրագրողները, որոնք տարբեր պատճառներով թողել են իրենց աշխատանքը և որոշել են զբաղվել քաղաքականությամբ:

«Արմենպրես»-ը զրուցել է նրանցից մի քանիսի հետ` պարզելու, թե որն է եղել այդպիսի որոշում կայացնելու պատճառը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ, «Ժողովուրդ» օրաթերթի նախկին խմբագիր Թագուհի Թովմասյանն արդեն գլխավոր խմբագրի պարտականությունները փոխանցել է իր գործընկերուհուն և պատրաստվում է խորհրդարանի անդամի կյանքին:

«Մոտավորապես 15 տարի խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրող եմ աշխատել: Խորհրդարանական գործունեության մեջ երևի չկա մի բան, որն ինձ անհայտ է, ուղղակի, ինչպես ասում են` բարիկադների մյուս կողմից եմ եղել խորհրդարանում, հիմա կլինեմ այլ կողմում, և այն խնդիրները, որոնք լուսաբանել եմ որպես լրագրող ու խմբագիր, կփորձեմ արդեն վերածել ելույթների, օրենսդրական նախաձեռնությունների։ Այսինքն՝ այն հարցերը, որոնք հնարավոր չէ լուծել հոդվածների միջոցով, կփորձեմ որպես իշխանական պատգամավոր այլ խողովակներով լուծումներ գտնել»,- ասաց Թովմասյանը:

«Հայկական ժամանակ»-ի նախկին լրագրող Վահագն Հովակիմյանի կարծիքով` քաղաքական թեմաներ լուսաբանող լրագրողն ու քաղաքականություն իրականացնող գործիչն իրար շատ մոտ են կանգնած:

«Քաղաքական թեմաներ լուսաբանող լրագրողը քաղաքականությամբ զբաղվում է, բայց զբաղվում է հարցեր տվողի տեսանկյունից, որովհետև իր պատրաստած նյութից կարող է որևէ մեկի քաղաքական կարիերան շահի կամ տուժի: Լրագրողից քաղաքական գործչի անցումը տեղի է ունենում, երբ լրագրողը հարցեր տվողից որոշում է դառնալ խնդիրներ լուծող»,- նշեց Հովակիմյանը:

Ամիսներ առաջ լրագրողի աշխատանքը թողնելով քաղաքականություն մտած Գայանե Աբրահամյանն այդ որոշումը կայացրել է իր բարձրաձայնած և մի շարք այլ խնդիրներին լուծում տալու համար:

«Ինչ-որ մի փուլում հասկացա, որ, եթե կարող եմ ներգրավվել մի գործում, որտեղ իրապես կունենամ լծակ հարցերի լուծման, և ոչ միայն բարձրաձայնման, որոշեցի, որ, այնուամենայնիվ, այս պահին պետք է վերցնել ոչ միայն բարձրաձայնելու պատասխանատվությունը, այլև խնդիրները լուծել փորձելու»,- ասաց Գայանե Աբրահամյանը:

«Իմ քայլը» խմբակցության կազմում նախկին լրագրողների առկայությունը հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն առավելություն է համարում:

«Եթե նրանք շատ-շատ լինեին, ես դա չէի համարի առավելություն, բայց քանի որ նրանք մեկ տասնյակի շրջանակում են, կարծում եմ, որ անհրաժեշտություն է, որովհետև բոլոր լրագրողներն էլ գիտեն, որ լրագրողից լավ որևէ մեկը չի տիրապետում խնդիրներին: Այս առումով կարծում եմ, որ լրագրողների առկայությունն ԱԺ-ում կարող է շատ օգնել, որպեսզի խնդիրներին այլընտրանքային մոտեցում ցուցաբերվի»,- նշեց Լուսինե Բադալյանը:

Այս կարծիքին է նաև Սարգիս Խանդանյանը, ով արդեն մեկընդմիշտ որոշել է` լրագրություն չի վերադառնալու:

«Լրագրող լինելու փորձը բավական օգնելու է թեկուզ ընթացակարգերի իմացության առումով, մանավանդ, որ լրագրողի մասնագիտությունն այնպիսին է, որ ուզած, թե չուզած բավական շատ ոլորտների է առնչվում, և այս առումով բավական շահեկան դիրքում են լինելու լրագրող-պատգամավորները: Սա նաև դաշինքին առավելություն կտա, որովհետև կան նախկին լրագրողներ, ովքեր մասնագիտացված են իրավունքի, տնտեսագիտության ոլորտներում: Երբեմն նախանձով ու խանդով եմ վերաբերում լրագրող գործընկերներիս, հատկապես հիմա, երբ լրիվ այլ որակի, այլ քաղաքական մշակույթում են աշխատելու, բայց ամեն դեպքում հստակ որոշում ունեմ, որ երբևէ չեմ վերադառնալու լրագրություն»,- ասաց Խանդանյանը:

Մասնագիտությամբ տնտեսագետ և երկար տարիներ լրագրության ոլորտում աշխատած Բաբկեն Թունյանը 

տարիներ շարունակ բարձրաձայնել է տնտեսության մեջ իշխանության թերացումների մասին, և այսօր արդեն իշխանական պատգամավորի կարգավիճակով պատրաստ է լսել առողջ քննադատությունը:

«Ես մատնանշել եմ օբյեկտիվ թերությունները: Այսինքն` ցույց եմ տվել դրանք ոչ թե բամբասանքների կամ խոսակցությունների հիման վրա, այլ փաստերով, ուրախ կլինեմ, եթե մեր հասցեին էլ կողքից ունենանք առողջ քննադատություն»,- նշեց Բաբկեն Թունյանը:

Լրագրող-պատգամավորներից շատերն արդեն կարոտում են իրենց հիմնական մասնագիտությունը, սակայն օրենսդրական գործունեությամբ զբաղվելու ընթացքում իրենց սիրելի աշխատանքով զբաղվելու հնարավորություն չեն ունենա:

 

Լրահոս
18 Հուն
«Բարսելոնա»-ի նոր ռեկորդը (տեսանյութ)82 տարեկանում կյանքից հեռացել է արձակագիր, հրապարակախոս Իլյիչ Բեգլարյանը Լյովա Երանոսյանը զորամասի անձնակազմին հասանելիք 72.000 դրամ սոցիալական փաթեթից տրամադրել է 52.000-ըԱրարատ Միրզոյանը՝ Հրանտ Մարգարյանի հայտարարության մասին Սյունիքի փոխմարզպետը՝ Հունան Պողոսյանի տեղը զբաղեցնելու մասինԷջմիածին քաղաքի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ կնոջը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համարԷդմոն Մարուքյանի ակնարկի և ՄԻԵԴ-ի որոշման կապըՄանե Թանդիլյանը դժվարացավ նշել` Աժ-ում ընդդիմության համար որ պաշտոնն է կարևոր Մեջլիսը մերժել է Դինքի սպանության գործն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու Փայլանի առաջարկը Քննարկվել են հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերՉհայտարարված այց կենտրոնական հավաքակայանԱլյուրի շուկայում գնի բարձրացում կա․ ՏՄՊՊՀՄենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք. Արմեն Սարգսյան Արամ Հարությունյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը Կալանավորումներ՝ Մարտակերտում Մեկնարկել է Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստըՎլադիվոստոկում սպիտակ առյուծներ են հայտնվել (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր Ազգային ժողովում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահերի ընտրության փակ քվեարկությունը«Թե ինչու է Էդմոնը իրեն ճղում՝ ակնհայտ է». Մենուա ՀարությունյանԱնարդյունավետ ենք աշխատում. Բաբկեն Թունյան Կենտրոնական բանկը պետք է հաշվետու լինի ԱԺ-ին. Մանե ԹանդիլյանԵս չեմ սխալվել՝ Ձեզ կողմ չքվեարկելով ԱԺ փոխնախագահի պաշտոնում. Սիսակ Գաբրիելյանը՝ Մանե Թանդիլյանին (տեսանյութ) Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարըՔաղաքապետարանը հանրությանը կներկայացնի առցանց հերթագրումների mankapartez.yerevan.am կայքը Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնիցՄարիա Գևորգյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Աստղագուշակ՝ հունվարի 18-ի համարՎարդենյաց լեռնանցքը փակ էՕրվա խորհուրդըՄեկնարկել է ԱԺ նիստը. ՈՒՂԻՂԴեմ քվեարկած պատգամավորները «բացահայտված են». «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Նազենի Ղարիբյանը նոր ստեղծվելիք միասնական նախարարությունում փոխնախարար կնշանակվի՞«Իրատես». Նոր խորհրդարանի հին բարքերը«Ժողովուրդ». Վալերի Մեժլումյանը նոր մարտավարություն է մշակել«Ժողովուրդ». Լուրջ վիճաբանություն ԲԴԽ-ում «Ժամանակ». Զոհրաբյանը 2 ոտքը դրել է մի կոշիկի մեջ«Իրատես». Ինչու է Ադրբեջանը վերջին ամիսներին «տազ արել»«Հրապարակ». Ռուբինյա՞ն, թե՞ Իգիթյան«Ժամանակ». Հավակնում է Գլխավոր դատախազի պաշտոնին «Հրապարակ». Արամ Հարությունյանը սահմանը հատելը կարող էին կանխել Հայաստանի նոր կառավարությունը ժառանգություն է ստացել մի երկիր, որը լի է կոռուպցիայով․ Human Rights Watch 2017-ին Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի մայրը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել (լուսանկարներ)Ռոնալդուի ընտանիքը հետևում է իր խաղին (տեսանյութ)«Արարատ-Արմենիա»-ն նոր ֆուտբոլիստ է ձեռք բերելՋոկովիչը հաջորդ փուլում է«Ռեալ»-ի` վերջին 6 տարվա անհաջող արդյունքը Աստղեր, որոնք սիրում են ընդգծել մերկությունը․ նրանց շարքերում է նաև հայ դերասանուհին (լուսանկարներ) 18+Նաոմի Քեմբելը` Louis Vuitton-ի ցուցադրությանը (լուսանկարներ)
Ամենադիտված
Դալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)Սահնակ դարձած շտապօգնության մեքենա․ հունվարին «անակնկալ» ձյուն տեղաց (տեսանյութ)25-ամյա ծննդկան է մահացել․ հարազատները մանրամասներ են հայտնումԱրարատ Միրզոյանի կինը ծաղրում է «Իմ քայլը» դաշինքից Հայկ Սարգսյանին Քնել-հելել եմ ու «Գոլդեն Փելիս»-ն իմն ա եղե՞լ. Սասուն Միքայելյանի որդին՝ հյուրանոցի հետ իր կապի մասին25-ամյա ծննդկանի առեղծվածային մահը. Արմավիրի և «Աստղիկ» ԲԿ-ներից իրարամերժ պատասխաններ են տալիսԻրանի պատասխանը՝ Հայաստանին Հայաստանը լքելիս բռնել են 42 մլն դրամ յուրացրած «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի աշխատակցինՖրանսիացի բլոգերը «Չարժե գնալ Հայաստան» վերնագրով ուշագրավ տեսանյութ է հրապարակել Փաշինյանի կարևոր նախազգուշացումն ու վերջնագիրը
«Լֆիկի փողերով առած սվիտրս լավնա, ժողովուրդ ջան» (լուսանկարներ)Դալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)«Երբ ընտանիքով որոշում էիք պատվիրել Տիգրան Նաղդալյանի սպանությունը․․․». Արամ Հարությունյան «Ոտքով կհասնենք Երևան և կստիպենք ազատել մեր նախագահին»․ Ստեփանակերտում բողոքի ակցիա է«Վառել հայերին». Ղազախստանի Կարագանդա քաղաքում բողոքի ցույցեր են (տեսանյութ) Սա լուրջ, շատ լուրջ հարված է Հայաստանի քաղաքացիների գրպանին և հարմարավետությանըՄարինա Խաչատրյանի սկանդալային բացահայտումը «Գարդասիլի» վերաբերյալՇոու բիզնեսից արձագանքում են ՊԵԿ-ի որոշմանը (տեսանյութ) «Ասֆալտին փռեմ» օպերացիան` Երևանի կենտրոնումՍահնակ դարձած շտապօգնության մեքենա․ հունվարին «անակնկալ» ձյուն տեղաց (տեսանյութ)