Էնդի Մարեյը կավարտի կարիերան
СпортԱշխարհի նախկին առաջին ռակետ Էնդի Մարեյը Ավստրալիայի բաց առաջնությունից հետո կարող է ավարտել կարիերան:
Այս մասին հայտարարել է թենիսիստը: «Հնարավորությունը մեծ է, որ Ավստրալիայի բաց առաջնության ավարտից հետո ավարտեմ կարիերաս: Հրաշալի կլիներ, եթե կարողանայի խաղալ Ուիմբլդոնում ևս, սակայն ցավերս շատ են»,-ասաց նա:
Մարեյի նման որոշման պատճառը ոտքի խորը վնասվածքն է:
Էնդի Մարեյը պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերան սկսել է 2005 թվականին:
Ամբողջ ընթացքում անգլիացի թենիսիստը շահել է 45 տիտղոս, որոնցից երեքը «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում (2013, 2016- Ուիմբլդոն, 2012- ԱՄՆ բաց առաջնություն):
Մարեյը նաև Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է (2012 և 2016):