«Արցախ»-ը նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել
СпортԵրևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբը այսօր համալրեց հարձակողական ոճի կիսապաշտպան Վիգեն Ավետիսյանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մինչ «Արցախ» տեղափոխվելը, Ավետիսյանը հանդես է եկել «Փյունիկ», «Ուլիս», և «Լոռի» ակումբներում։
Ի դեպ, հենց այսօր լրանում է նրա 26-ամյակը։ «Արցախ»–ը սրտանց շնորհավորում է Վիգենին՝ մաղթելով նրան ամենայն բարիք, հաջողություններ անձնական կյանքում և կարիերայում։