«Վեստ Արմենիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի Եթե հակառակորդը մի փոքր արկ կամ ռումբ գցի Ստեփանակերտի վրա, ապա պատասխանը ստանալու է Կիրովաբադում. Արցախի նախագահ (տեսանյութ) Սննդի շղթայի միայն մեկ կազմակերպություն է խախտել պարետի որոշումների պահանջները Արցախի նախագահի մոտ քննարկվել են առցանց խաղերի և տոտալիզատորների արգելման ընթացքի հարցեր ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի, կանցնեն 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի Արթուր Վանեցյանի նախագահությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն ՍԱՏՄ ղեկավարն այցելել է ձկնաբուծարան (լուսանկարներ) Խոսքը ոմն Արարատ Միրզոյանի մասին է, որը չգիտեմ՝ ով է, ինչ է ուզում. Սայաթ Շիրինյան Արարատ Միրզոյանը հանդիպել է Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ Տեսչական մարմինները կատարել են պարետի սահմանված նորմերի պահպանման 66063 ստուգում 

Դուք ստացել եք լայն հնարավորություններ կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները. Արմեն Սարգսյանի ուղերձը՝ պատգամավորներին

Քաղաքական

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքները բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին: Այս մասին 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ունեցած ելույթում ասաց  ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը:  

«Նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը, սկսվում է հաջորդ՝ հույսերի և խոստումների իրականացման, հետևողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլը: Հարգելի պատգամավորներ,  դուք ստացել եք լայն հնարավորություններ կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները՝ կերտելու նոր Հայաստան»,- ասաց ՀՀ նախագահը:

Նա հավելեց, որ 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայաստանի քաղաքացու աջակցությունից և նրա մասնակցությունից հասարակական, քաղաքական, տնտեսական,  մշակութային և կրթական կյանքին:

«Պատմություն դարձած 2018թ.-ը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր: Մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքական, քաղաքական հոգու բազմաթիվ դրսևորումների տարի էր: Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ճանաչվել են մասնակցած բոլոր քաղաքական ուժերի ու միջազգային դիտորդների կողմից, բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին: Նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը: Սկսում է հաջորդ՝ հույսերի և խոստումների արդարացման, հետևողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլը: Դուք ստացել եք լայն հնարավորություններ՝ կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները՝ կերտելու նոր Հայաստան: Ձեր գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայաստանի քաղաքացու աջակցությունից, և նրա մասնակցությունից հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային կյանքին»,- ասաց նախագահը:

Արմեն Սարգսյանն իր ելույթում մատնանշեց այն առաջնահերթ խնդիրները, որոնք ծառացած են Ազգային ժողովի և պետական մարմինների առաջ:

«Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն: Այդ դրույթը ոչ թե փաստի արձանագրում է, այլ պետության համար կարևորագույն սկզբունք, նպատակ: Նպատակ, որը երբեք չի կարելի համարել լիարժեքորեն իրականացված: Նպատակ, որին պետք է ձգտել մշտապես կատարելագործելով ու անցնելով երկար ճանապարհ: Այսպիսով՝ նոր Հայաստան կառուցելու համար դեռ բազում և լուրջ բարեփոխումներ պետք է իրականացվեն բոլոր բնագավառներում: Առաջնային հարց է մնում ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր անձի բարեկեցիկ և արժանավայել կյանքի երաշխավորումը: Ներկայումս թե իրավական հարթության վրա, թե գործնականում այդ իրավունքներին բավարար կարևորություն տրված չէ: Նոր Հայաստանում մարդու տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական իրավունքներն ու ազատությունները պետք է հանդիսանան մարդու արժանապատվության բաղկացուցիչ կարևորագույն մասը: Հենց այդ ընկալումը պետք է ընկած լինի իրավական ակտերի և պետական մարմինների գործողությունների հիմքում»,- նշեց Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը նոր Ազգային ժողովին մաղթեց արդյունավետ և բեղմնավոր աշխատանք:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ո՞ր սեքսն են տղամարդիկ հաջողված համարում«Կոմերսանտ FM». Ալեքսանդր Լուկաշենկոն ժողովրդին ուղղված շտապ ուղերձ է պատրաստումՌուս ծանրորդը կոտրել է երկու ծնկները` փորձելով կքանստել 400 կգ ծանրաձողով (տեսանյութ)Պոլինա Գագարինան, Լոբոդան և Օքսանա Սամոյլովան իրենց ամառային հանգիստը վայելել են Թուրքիայում (լուսանկարներ)Ադրբեջանական «ORBITER-3» անօդաչուն խոցած Վարդանը զորացրվել է․ հիշարժան օրվա հիշողությունները (տեսանյութ) «Մոտ 13-15 տարեկան տղա երեխա է, ում անունը Դավիթ է, բայց նրան Ինգա են անվանում, և նրան դիմահարդարում է տրանսգենդերը» (տեսանյութեր)Մաեստրո Մեսչյանը, իր նախագծածի համաձայն, հեռանում է, իր խոսքով ասած՝ «քաղաքի ճարտարապետի» պաշտոնից. Երևանի փոխքաղաքապետ«Հայկական երգ» երգած ադրբեջանցի երգչուհուն սպառնում են․ նա ինքնասպանության փորձ է արել «Վեստ Արմենիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի Դպրոցներում երկարօրյա ուսուցում կկազմակերպվի Ֆիլիպ Կիրկորովը երեկույթի ժամանակ պատահմամբ իջեցրել է Օլգա Բուզովայի զգեստը (տեսանյութ) Պատկառելի կյանքի փորձ և հեղինակություն ունեցող մարդուն ի՞նչը պետք է դրդի նման էժան գործարքների մաս կազմել. Խաժակյանը` Մեսչյանի մասինԴիանա Մալենկոն լողազգեստով ցուցադրել է սլացիկ կազմվածքը (լուսանկար)Եթե հակառակորդը մի փոքր արկ կամ ռումբ գցի Ստեփանակերտի վրա, ապա պատասխանը ստանալու է Կիրովաբադում. Արցախի նախագահ (տեսանյութ) Սննդի շղթայի միայն մեկ կազմակերպություն է խախտել պարետի որոշումների պահանջները Ամերիկահայ բարերարը վճարել է Նարինե Ոսկանյանի վիրահատության ողջ գումարը, իսկ Ռուբեն Հայրապետյանը 3 միլիոն դրամ է նվիրաբերել (տեսանյութ)Անդրեն սովորական ոչնչություն է. Ռուբեն ՀախվերդյանԱրցախի նախագահի մոտ քննարկվել են առցանց խաղերի և տոտալիզատորների արգելման ընթացքի հարցեր Միխայիլ Եֆրեմովի հիվանդանոցում գտնվելու տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ) Ովքեր կարող են օգտվել տնտեսական աջակցության 23-րդ և 24-րդ միջոցառումներից. պարզաբանում է Էկոնոմիկայի նախարարը (տեսանյութ)Նախկին «Ձկան խանութին» հարակից տարածքի գետնանցումը վերադարձվել է համայնքին «Ավստրալիա, ձնամրրիկ և ուրախ կենգուրուներ». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել«Այսպիսի նվեր ախպերն ախպորը չի անում»․ Ադրբեջանի ՊՆ-ն ռազմական նշանակություն ունեցող մակետ է հրապարակել ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի, կանցնեն 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի Ռուբեն Հայրապետյանը պատրաստակամություն է հայտնել վճարել Նարինե Ոսկանյանի վիրահատության ողջ գումարը Արթուր Վանեցյանի նախագահությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն «Սկզբունքայնության» մաստեր-կլասս` իմքայլականներիցՍԱՏՄ ղեկավարն այցելել է ձկնաբուծարան (լուսանկարներ) Խոսքը ոմն Արարատ Միրզոյանի մասին է, որը չգիտեմ՝ ով է, ինչ է ուզում. Սայաթ ՇիրինյանՄոսկվայում ընտրել են տարվա ամենագեղեցիկ և սեքսուալ աղջկան (լուսանկարներ) Արարատ Միրզոյանը հանդիպել է Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետՏեսչական մարմինները կատարել են պարետի սահմանված նորմերի պահպանման 66063 ստուգում Հայտնի շնորհավորանքից՝ «Ծռերի» դատ. ի՞նչ է հասկացնում ՓաշինյանըՄինչև 2021 թ.-ի մարտի 31-ը ՀՀ վերադառնալու դեպքում կենսաթոշակառուները կստանան կորոնավիրուսի հետևանքով չվճարված կենսաթոշակը. նախագիծՀՖՖ-ի գործկոմի անդամը վայր է դրել մանդատըԴավիթաշենի 28-ամյա բնակիչը Երևանի փողոցներում կողոպտել է կանանց (տեսանյութ)Քիչ առաջ ստացել եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախնական պատասխանը ՌԴ-ում հայկական պետհամարանիշերով մեքենաների խնդրի վերաբերյալ. Մարուքյան«Ես Քոչի, Սերժի վախտով էլ եմ կառուցել, Նիկոլի վախտով էլ եմ կառուցելու». Աղբյուր Սերոբում շենքի կառուցապատողը՝ բնակիչներինՍտեփան Միքայելյանն ընտրվել է ԲԴԽ խորհրդի անդամ Կառավարության որոշմամբ մեղմացվել են մի շարք սահմանափակումներ Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման որոշումն ունի ռազմավարական նշանակություն. վարչապետԱրթուր Մեսչյանն ազատվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից «Մեր տղա». Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի որդին 40 օրական է (լուսանկար)Հայաստանում լողասեզոնի բացումից մինչև օգոստոսի 12-ը ջրահեղձման 16 դեպք է գրանցվել Աշխարհում ամենաշատ բնակչություն ունեցող երկրները (լուսանկարներ)Երգիչ Պրոխոր Շալյապինը ցուցադրել է իր «բարեմասնությունները» (լուսանկար) Զարեհ Սինանյանը պաշտոնին նշանակման պահից 11 անգամ պարգևավճար է ստացել. «Փաստինֆո» Աղբյուր Սերոբի 7 հասցեի բնակիչների բողոքի ակցիան (տեսանյութ) Սերբիայում Ադրբեջանի դեսպանը ձերբակալվել է «Յուվենտուսը» պատրաստ է վաճառել Դիբալային 90-100 միլիոն եվրոյով․ Football Italia
Ամենադիտված