Դենիս Սուարեսի տեղախոփությունը «Արսենալ»՝ կարող է չկայանալ
Սպորտ«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսի տեղափոխությունը Լոնդոնի «Արսենալ» վարձակալության հիմունքով՝ կարող է չկայանալ հունվարին: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Կատալոնյան թիմը 25-ամյա իսպանացուն պատրաստ է թույլ տալ հեռանալ պայմանով, որ մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբը պարտավորվի գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը: Բայց «Արսենալ»-ը դրան չի համաձայնվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ եթե Դենիս Սուարեսը միանա «Արսենալ»-ին, ապա Մխիթարյանը կարող է հեռանալ «զինագործներից» և միանալ «Էվերտոն»-ին: