Մարիա Շարապովան հաջորդ փուլում է
ՍպորտՌուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության կանանց պայքարի երկրորդ շրջան:
Առաջին շրջանում Շարապովան ուժերը չափել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Հերիեթ Դարթի հետ և առավելության հասել 6:0, 6:0 հաշվով: Պայքարը տևել է մեկ ժամ երեք րոպե:
Երկարդ փուլում ռուսաստանցի թենիսիստուհու մրցակիցը կլինի շվեդ Ռեբեկա Պետերսոնը: