Կանայք հրաժարվում են ածելիից (լուսանկարներ)
ԼուսանկարներՄեծ Բրիտանիայում ուսանողուհի Լաուրա Ջեքսոնը, որին զայրացրել է գեղեցկության ժամանակակից չափանիշները, մեկնարկել է ֆլեշմոբ սոցիալական ցանցերում՝ #JanuHairy հեշթեգի ներքո։ Գրում է Woman.rambler.ru-ն։
Աղջիկը կոչ է արել ամբողջ աշխարհի կանանց դադարեցնել մարմնի մազերը սափրել ողջ հունվար ամսին: Ավելի քան յոթ հազար կին արդեն մասնակցել է ֆլեշմոբին, և նրանց թիվը շարունակում է աճել:
Լաուրան պնդում է, որ նա չի սափրել իր մարմնի մազերը մայիսից, և դա նրան դուր է գալիս: Նա համոզված է, որ նման քայլը թույլ կտա կանանց սկսել ընդունել իրենց՝ առանց հաշվի առնելու հասարակության մեջ տիրող կարծրատիպերը: Լաուրան կարծում է, որ կանայք շարունակում են մնալ սեքսուալ և գրավիչ, անկախ նրանց մաշկի հարթությունից:
Ներկայացնում ենք ձեզ լուսանկարներ՝ գեղկության տաօրինակ ընկալում ունեցող աղջիկներից։