ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն Իրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի 

Համոզված եմ, որ Սփյուռքի նախարարությունը պետք է պահել, բայց ոչ ներկա ձևաչափով. Արա Վարդանյան

Բլոգոսֆերա

Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այս օրերին սոցիալական ցանցերում բավականին բուռն քննարկման առարկա է դարձել Սփյուռքի նախարարության հնարավոր փակման հետ կապված լուրը։ Հետաքրքիրն այն է, որ կարծիք հայտնող մարդկանց գերակշիռ մասը չի հիմնավորում այս կամ այն մոտեցումը և սահմանափակվում է մի քանի ստանդարտ թեզերով՝ մարդիկ կմնան անգործ, բա սփյուռքն ի՞նչ է անելու և այլն։ Անշուշտ, գործազրկությունը լուրջ հարված է, բայց մյուս կողմից, եթե նախարարությունը չի իրականացնում բազմաթիվ գործառույթներ և չի ծառայում Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմամը, ապա այն պետք է միանշանակ փակել։ 

Բայց առաջանում է մեկ հարց՝ իսկ արդյոք լրջորեն քննարկվե՞լ է այս նախարարության դերը, գործառույթները և պիտանելիությունը։ Արդյոք այս ոլորտում աշխատող մարդիկ ներկայացրե՞լ են բոլոր մանրամասները և հնարավոր զարգացման ուղիները ՀՀ վարչապետին։ Կարծում եմ՝ ոչ, քանզի նման քննարկման համար պետք է ստեղծվեր բավականին լուրջ հարթակ, որի մասնակիցները կլինեին այս ոլորտում տարիների ամագ ունեցող մարդիկ և կազմակերպություններ։ 

Ստորև ներկայացնում եմ իմ կարծիքը՝ հույս ունենալով, որ այն ինչ-որ կերպ կնպաստի հարցի ճիշտ լուծմանը։ 

Նախ՝ մենք պետք է հասկանանք՝ սփյուռք ասելով մենք ի՞նչ նկատի ունենք, ուղղակի մոտ 7 միլիոն մեր պես հա՞յ։ Իհարկե ոչ, մենք գործ ունենք բազմաշերտ, բազմակրոն, բազմալեզու, բազմակուսակցական մարդկանց մի շատ լայն շրջանակի հետ։ Այս մարդիկ տարիներ ապրել են այլ երկրներում և առաջին հերթին հանդիսանում են այդ երկրների քաղաքացիներ, հետո նոր՝ հայ։ Մենք նրանց մեջ ունենք հայաստանցի հայեր, ավանդական սփյուռք, 2-րդ և 3-րդ սերնդի հայեր, որոնց հետ աշխատանքը ես համարում եմ ամենակարևորներից և հեռանկարայիններից մեկը։ 

Տարիներ ի վեր հայապահպանության աշխատանքները բավականին լավ կատարում էին մեր եկեղեցիները, ավանդական կուսակցությունները և տարբեր բարեգործական կազմակերպություններ։ Սակայն տարիների ընթացքում այս կառույցները հետզհետև գրանցում էին մասնակիցների և հետևորդների թվի նվազում։ Սա առաջին հերթին պայմանավորված էր նոր սերնդի նոր պահանջներով։ Նոր սերնդի հայերի մի մեծ մաս իր առօրյա կյանքի և գործող հայկական կառույցների միջև որևէ կապ չի գտնում և չի ընդգրկվում դրանցում, ինչի արդյունքում հեռանում է հայկական աշխարհից։ Անշուշտ, լուրջ քննության առարկա պետք է դառնա սփյուռքում գործող բոլոր կառույցների վերաիմաստավորումը և ժամանակին համահունչ փոփոխությունների իրականացումը։ Բայց դա իրենց գործն է, և համոզված եմ, որ իրենք էլ լավ գիտակցում են մարտահրավերները և ուշ թե շուտ գնալու են այդ փոփոխություններին։ Որպես օրինակ կարելի է նշել ՀԲՀՄ-ի գործունեությունը, որը տարեցտարի սկսում է նմանվել դասական բիզնեսի. փող չի բերում, ուրեմն՝ փակեք։ 

Ամենացայտուն օրինակը, իհարկե, Մելքոնյան վարժարանի փակումն էր։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս կառույցների՝ տարբեր երկրներում գործող հայկական դպրոցները չեն ֆինանսավորվում կառույցի կողմից, այլ ճիշտ հակառակը, դիտարկում են դպրոցները որպես եկամտի աղբյուր, և եթե եկամուտ չկա, ապա դպրոցն այլևս պետք չէ։ Կան շատ այլ օրինակներ, բայց ինչպես նշեցի, համոզված եմ, որ այս բոլոր կառույցների ղեկավարները քաջ գիտակցում են այսօրվա մարտահրավերները և կդիմեն ճիշտ քայլերի, որպեսզի կարողանան պահպանել իրենց դերը։ 

Ի՞նչ գործառույթներ պետք է ունենա սփյուռքի նախարարությունը։ Գրում եմ շատ համառոտ, բայց համարեք, որ յուրաքանչյուր կետը բացելու համար պետք է շատ ավելի ծավալուն նյութ։ Եվ այսպես. 

1. Առաջին և ամենակարևոր գործառույթը, իհարկե, հայապահպանությունն է։ Խնդրում եմ սա չնմանեցնել հայերեն խոսելուն, քանզի դա որևէ աղերս չունի հայապահպանության հետ։ Հայապահպանությունն առաջին հերթին մարդու գիտակցական համակարգում իր հայ լինելու փաստի ամրապնդումը և սերմացումն է։ Սրան հասնելու համար պետք է կիրառվեն բազմաթիվ և բազմաբնույթ նորօրյա գործիքներ։ 
2. Ամբողջ աշխարհում գործող բոլոր հայկական կառույցների հետ հետևողական աշխատանք, որը կներառի նաև փորձագիտական աշխատանքների իրականացում այս կառույցների համար։ Շատ դեպքերում պետք է այդ կառույցներին ուղղորդել դեպի ճիշտ զարգացում։ 
3. «Արի տուն» ծրագիրը, որը վերանվանվել է «Քայլ դեպի տուն», ինչպես նաև նմանատիպ այլ ծրագրերը, միանշանակ, պետք է ոչ միայն շարունակել, այլև բարձրացնել շատ ավելի բարձր մակարդակի։ Մենք պետք է ամեն հնարավոր և անհնար եղանակով ստեղծենք հարթակներ, որոնց միջոցով մեր սփյուռքի երիտասարդներն իրենց՝ որպես անհատ կայացման տարիների ընթացքում անպայման պարբերաբար գան Հայաստան և Արցախ։ Այս կետը, իհարկե, կարող է տեղավորվել առաջին կետի տրամաբանության մեջ, բայց հարկ եմ համարել նշել այն առանձին։
4. Սփյուռքի նախարարության ենթակայության տակ պետք է ստեղծվի շատ լուրջ գիտահետազոտական կենտրոն: Շատ անտրամաբանական է, որ նորանկախ Հայաստանում մենք դեռ չունենք որևէ փաստարկված վերլուծություն աշխարհում բնակվող հայերի քանակի մասին, այդ իսկ պատճառով միշտ հնչում են տարբեր թվեր՝ սկսած վեց միլիոնից մինչև տասնմեկ միլիոն։ Այս լուրջ վերլուծությունը պետք է լինի այս կենտրոնի առաջին հետազոտությունը։ Այս վերլուծությունն անելուց հետո կենտրոնը պետք է անդրադառնա արդեն առանձին համայնքներին և ուսումնասիրության առարկա դարձնի տվյալ համայնքներում հայերի իրական պատմությանը, նախասիրություններին, ապրելաոճին, գործող կառույցների աշխատանքին, համայնքում առկա և սպասվող խնդիրներին։ Այս կառույցի աշխատանքների հիման վրա նախարարության տարբեր բաժիններ կսկսեն իրականացնել իրենց գործառույթները։ Ինչ-որ իմաստով այս կառույցը լինելու է նախարարության հենասյունը, որի աշխատանքի արդյունքների հիման վրա նաև ուրվագծվելու է նախարարության գործունեության ծրագիրը։
5. Նախարարությունը պետք է իր վրա վերցնի բոլոր տեսակի կապերի ստեղծումը և ամրապնդումը արտերկրում բնակվող մեր հայրենակիցների հետ։ Պետք է դառնա մեկ պատուհան սկզբունքվ աշխատող կառույց, որը պետք է ուղղորդի ցանկացած հարց ունեցող մարդկանց դեպի ճիշտ ճանապարհ։

Այս բոլոր գործառույթներն իրագործելու համար կպահանջվի շատ ավելի մեծ քանակով աշխատակիցներ ունեցող նախարարություն, շատ ավելի մեծ բյուջեով՝ համեմատած այն նախարարության հետ, որն այս պահին կա։ 
Մենք պետք է գիտակցենք, որ կանգնած ենք սփյուռքը կորցնելու եզրին և եթե շարունակենք այսպես, ապա մոտ 25 տարի անց Հայաստանի և սփյուռքի միջև կապն ուղղակի կոչնչանա։ Հիշում եմ, որ անցյալում և նույնիսկ հիմա, երբ Համահայկական հիմնադրամը սկսում է իր դրամահավաքները, մարդիկ ասում են, որ ամոթ է փող մուրալ։ Միշտ ասել եմ հետևյալը՝ բարեգործությունը հայապահպանմանն ուղղված կարևորագույն գործիքներից մեկն է և այն պետք է միայն զարգացնել։ Համոզված եմ, որ նախարարությունը պետք է պահել, բայց ոչ ներկա ձևաչափով, այն պետք է վերաիմաստավորել և շատ լուրջ հզորացնել։ 
Հուսամ՝ ինչ-որ կերպ օգնեցի։

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը
Ամենադիտված