Թրամփը խորհուրդ է տվել «ֆեյք» ԶԼՄ-ներին արձակուրդ վերցնել և հանգստանալ
USAԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ «ֆեյք» լրատվամիջոցների լրագրողները պետք է արձակուրդ վերցնեն և հանգստի գնան, քանի որ ամեն օր ավելի ու ավելի են խճճվում: Այս մասին Թրամփը կիսվել է իր Twitter- ում: Գրում է Life.ru-ն։
«Որքա՜ն հաճելի է տեսնել, թե ինչպես են մարդիկ գրում իմ և իմ վարչակազմի հսկայական հաջողությունների մասին ամբողջովին խեղաթյուրած։ Նրանց կեղծ տեղեկությունները զայրույթ և պառակտումներ է պարունակում: Երկու շաբաթ հանգստացեք եւ վերադարձեք թարմացած»,- խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահը։