Օսիպյանն աշխատանքից ազատել է կաշառք վերցրած մտերիմին՝ անունը մաքրելու համար
ՔաղաքականԼՈՒՐԵՐ․com-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ազգային անվտանգության կողմից ձերբակալված ոստիկան Գոռ Հակոբյանը, ով Վալերի Օսիպյանի մտերիմն է, աշխատանքից ազատվել է ետին ամսաթվով։
Նախ նշենք, որ «Operariv.am»-ը քիչ առաջ տարածեց տեղեկություն, ըստ որի երեկ գիշերն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները սկանդալային ձերբակալություն են իրականացրել՝ ձերբակալվել է Գոռ Հակոբյանը, որը ոստիկանություն է եկել Վալերի Օսիպյանի հետ միասին եւ նրա «աջ թեւն» է։ Վերջինս կասկածվում է աշխատանքի տեղավորելու միջնորդության համար խոշոր կաշառք վերցնելու մեջ։
Մեր աղբյուրը փոխանցում է, որ սա առաջին դեպքը չէ ոստիկանապետ Օսիպյանի պաշտոնի գալուց հետո։ Ավելին՝ աշխատանքի տեղավորման միջնորդությունից հետո, երբ Օսիպյանը տեղեկացել է ԱԱԾ-ի կողմից վերահսկման մասին, հետին ամսաթվով աշխատանքից ազատել է Գոռ Հակոբյանին, իր անունը գործից «մաքրելու» համար։ Աղբյուրը հավելեց նաև, որ առաջիկայում նմանատիպ բացահայտումներ ևս կլինեն այս ոլորտում։