ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ Անանյան Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից 

«Փաստ». Ինչ է կատարվում «արքունիքում»

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է.

«Հրապարակով իշխանության եկած քաղաքական ուժը օրերից մի օր բախվելու է ներքին սահմանագծերի ճշգրտման խնդրին, խնդիր, որ օբյեկտիվորեն երկրորդ պլան էր մղվում թե՛ հեղափոխության, թե՛ դրան հաջորդած առաջին ամիսների ընթացքում: Փողոցով իշխանության փոփոխություն նշանակում է ոչ կուսակցական, խառը ֆորմատ, տարբեր, պահի համախմբումներով, տարբեր արժեքներ ու հայացքներ կրող մարդկանց միաբանում մեկ տեղում: Եվ եթե հեղափոխության պահին այդ լայն կոնսոլիդացիան միայն նպաստում է ընդհանուր գործին, արդեն հեղափոխության հաղթանակից հետո դա դառնում է լրջագույն խնդիր: Հատկապես, եթե հաշվի առնենք հայաստանյան կուսակցական համակարգի չկայացածությունը, որից անմասն չի մնացել նաեւ իշխանության կուսակցությունը՝ ՔՊ–ն: 

Կուսակցական, հետեւաբար նաեւ քաղաքական համակարգի կայացածության պարագայում իշխանափոխությունը տեղի կունենար ընտրությունների միջոցով: Այն հանգամանքը, որ իշխանափոխությունը եղավ փողոցում, նշանակում է քաղաքական առանց այդ էլ թույլ համակարգի զրոյացում ու նոր համակարգ ստեղծելու պարտավորություն իշխանության համար: Պարտավորություն այն իմաստով, որ նոր իշխանությունը չի կարող իշխել առանց համակարգի, թեկուզեւ՝ չգրված խաղի կանոններով համակարգի: Այդ համակարգը պիտի լինի գոնե ներքին հարաբերությունները կարգավորելու համար:  

Արդեն նկատելի է, թե ինչպես են իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս կամ այն առիթով քննադատում միմյանց, ու դա անում են հրապարակավ: Լավատեսները դա կարող են ներկայացնել որպես ներկուսակցական դեմոկրատիայի դրսեւորում: Իրականում, սակայն, գործ ունենք հանգամանքների բերումով մեկ տեղում հայտնված, բայց հակադիր շահեր, հայացքներ ու արժեքներ ներկայացնող մարդկանց միջեւ անթաքույց տարաձայնությունների հետ: Լա՞վ է սա, թե՞ վատ, դժվար է ասել: Բայց տեղի ունեցողն առնվազն անխուսափելի է, օբյեկտիվորեն սա պետք է լիներ իշխանափոխության ընտրված ձեւի հետեւանքը, անկախ այն հանգամանքից՝ գիտակցվում էր դա, թե ոչ:

Միաժամանակ ինչքան էլ բարձր լինի Փաշինյանի հեղինակությունը, նա կարիք ունի թիմի, արքունիքի: Միանձնյա ղեկավարել երկիրը նա չի կարող օրինաչափորեն, եթե նույնիսկ տեսականորեն Հայաստանը անցնի կառավարման բռնապետական կամ միանձնյա մոդելի: Նախ՝ այդ մոդելին անցնելու ռեսուրս Հայաստանում չկա, երկրորդ՝ նույնիսկ այդ մոդելում կարիք կա թիմի: Որեւէ միանձնյա համակարգ չի կարող կենսունակ լինել առանց թիմի, կադրերի, արքունիքի: 

Պայմանական արքունիքի ներսում, սակայն, կան տարատեսակ խմբավորումներ: Ընդ որում, այս դեպքում իշխանություն, թիմ, արքունիք ասելով՝ նկատի ունենք ոչ միայն գործադիրում կամ օրենսդիրում իշխանությունը ներկայացնողներին, այլեւ այն մարդկանց, ովքեր ակտիվորեն մասնակցել են հեղափոխությանը, ունեցել են շատ կոնկրետ ներդրում դրա հաջողության գործում: Կա արդյո՞ք հստակ տեսլական, թե ինչպիսին պետք է լինի թիմը, թե՞ թիմի ձեւավորումն արվելու է հընթացս ու ինքնահոս: Դժվար է ասել: Բայց թիմի պատասխանատվությունը ընկնելու է նախ Փաշինյանի վրա:

Պատահական չէ, որ մանդատների ստացման նույն օրվա ավարտին Փաշինյանը փակ նիստի է հրավիրում խմբակցությանը: Այնուհետ էլ հայտնի է դառնում, որ նրա նախաձեռնությամբ կազմակերպվելու է խաշկերույթ՝ ԱԺ խմբակցության անդամների ներգրավմամբ՝ վերջիններիս միմյանց հետ մերձեցնելու համար: 

Վերջին օրերին տարատեսակ, թեկուզեւ կենցաղային թեմաներով աչքի ընկնող տարաձայնությունները միայն սկիզբն են: Դրանց մի մասը հրապարակավ կքննարկվի, մի ահռելի մասն էլ կմնա կուլիսներում, բայց անկախ դրսեւորման ձեւից, այդ տարաձայնությունները դեռ լինելու են ու շատ: Հարցն այն է, թե ինչ կշահի դրանից իշխանությունը, ու ամենակարեւորը՝ ինչ կշահի դրանից պետությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԱրման Թաթոյանը ներկայացրեց հիմնավորումներ, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմովԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ
Ամենադիտված