Գեղասահորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
ՍպորտԳեղասահքի Հայաստանի հավաքականի անդամները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանն այս տարվա առաջնությունում արդեն ավանդաբար կներկայացնեն գեղասահորդները` Սլավիկ Հայրապետյանը և Անաստասիա Գալուստյանը:
Այս տարի գեղասահքի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Այն կմեկնարկի հունվարի 21-ին: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա հունվարի 23-ին: Կանանց մենասահքում մարզիկները կարճ ծրագրով հանդես կգան հունվարի 23-ին, իսկ տղամարդիկ` հունվարի 24-ին: Կանանց ազատ ծրագիրը կլինի հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին: