Մեգան Մարքլը հայտնել է, թե երբ կծնվի իր և արքայազն Հարրիի առաջնեկը (լուսանկարներ)
ԼուսանկարներՄեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն օրերս առաջին անգամ խոսել է իր հղիության մասին, չնայած այն հանգամանքին, որ մինչ այս՝ ամեն կերպ խուսափում էր տրվող հարցերից։
Հունվարի 14-ին Մեգանն ու Հարրին ժամանել են Բերկենխեդ, որտեղ մասնակցել են մի շարք միջոցառումների և շփվել տեղի բնակիչների հետ։
Ինչպես հայտնում է tatler.ru-ն, զրույցներից մեկի ժամանակ Մեգանը պատմել է, որ իր առաջնեկը կծնվի ապրիլ ամսվա վերջին։
9-ամյա մի աղջնակ դիմել է արքայական տան ապագա մայրիկին և հարցրել, թե ինչ է ծնվելու՝ տղա՞, թե՞ աղջիկ, որին ի պատասխան՝ Մեգանը հայտնել է, որ չգիտի երեխայի սեռը։