2017-ին Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի մայրը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել (լուսանկարներ)
АрменияԱյսօր Արթիկի ծննդատանը լույս աշխարհ են եկել 2017 թվականի մայիսի 20-ին Թալիշում զոհված Կարեն Սարիբեկի Դանիելյանի երկվորյակ եղբայրները: 40-ամյա մայրը՝ Թինա Թորոսյանը, հուզված ու շփոթված է եղել: Ուրախության և տխրության արցունքներ խառնվել են իրար: Գրում է Shantnews.am-ը։
Առաջինը լույս աշխարհ եկող մանկանը մոր ցանկությամբ անվանակոչել են Կարեն՝ ի պատիվ զոհված եղբոր: Երկրորդ տղային կոչել են Նարեկ: