Մարիա Գևորգյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը
СпортՇախմատի Հայաստանի կանանց 74-րդ առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները:
Առաջատար Մարիա Գևորգյանն այս տուրում ևս հաղթեց: Հաղթանակներ տոնեցին նաև Անահիտ Մկրտչյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Աննա Խաչատրյանը:
Մրցաշարի միանձնյա առաջատարը Մարի Գևորգյանն է, ով ունի 5,5 միավոր: Երկրորդ տեղում 4,5 միավորով Սիրանուշ Ղուկասյանն է:
Առաջնության ավարտին մնացել է 3 տուր: