Փաշինյանի թիմակցի հերթական աբսուրդը. փնտրվում են մեղավորներ
ՎերլուծականՄԻԵԴ-ը բավարարել է Սամվել Մայրապետյանի պաշտպանական կողմի՝ հունվարի 2-ի միջնորդությունը՝ միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ, հաղորդում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը: Նման որոշումը սպասված էր, ավելին՝ նման որոշումներ էլի են սպասվում, քանի որ նոր իշխանությունների կողմից հարուցված գրեթե բոլոր քրեական գործերի մեծ մասը ջուր է: Բայց արի ու տես, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը լրիվ այլ կերպ է մեկնաբանում ՄԻԵԴ-ի որոշումը:
Ըստ նրա՝ այդ որոշման մեջ մեղավոր են նախկին իշխանությունները: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգը քրեական գործ հարուցեց Սամվել Մայրապետյանի դեմ, կալանավորեց նրան, բայց մեղավորը՝ ՀՀԿ-ն, որը ի դեպ, Մայրապետյանի դեմ ոչինչ չուներ՝ հաշտ ու խաղաղ ապրում էին:
Իհարկե, հասկանալի է նաև Փաշինյանի և իր թիմի դիրքորոշումը՝ սեփական սխալները պետք է ինչ-որ մեկի վրա բարդել, բայց ո՞ւմ, եթե ոչ հակահեղափոխական ուժերի, իսկ սխալները շարունակվում ու շարունակվում են…