Սերենա Ուիլյամսը հաջորդ տուրում է
Սպորտ«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջան:
Երրորդ շրջանում թենիսիստուհին 6:2, 6:1 հաղթել է ուկրաինուհի Դարիա Յաստրեմսկայային:
Պայքարը տևել է 1 ժամ 5 րոպե:
Քառորդ եզրափակչի ուղեգրի համար Ուիլյամսը կպայքարի Սիմոնա Հալեպ-Վինուս Ուիլյամս զույգի հաղթողի հետ:
Մրցաշարի գործող չեմպիոնը կարոլին Վոզնյացկին է: