Ազարի համար «Չելսի»-ն «Ռեալ»-ից 100 միլիոն կպահանջի
ՍպորտԼոնդոնի «Չելսի»-ն պատրաստ է 100 միլիոն եվրոյով վաճառել Էդեն Ազարի տրանսֆերային իրավունքը Մադրիդի «Ռեալ»-ին: Այս մասին հայտնում է Marca պարբերականը:
Մադրիդյան թիմը նպատակ ունի իջեցնել բելգիացի ֆուտբոլիստի տրանֆսերի գինը, սակայն անգլիական կողմը չի պատրաստվում զիջել: Ազարի գործող պայմանագիրը «Չելսի»-ի հետ՝ ավարտվում է 2020 թվականին:
Էդեն Ազարը «Չելսի» է տեղափոխվել 2012 թվականին՝ ֆրանսիական «Լիլ»-ից: