00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Неудобно отвечать. Փաշինյանը կատակեց (տեսանյութ) Փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը Դադիվանքի գողության դեպքը բացահայտվել է. երեք երիտասարդ բերման են ենթարկվել Հակոբ Արշակյանն աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն (տեսանյութ) Բժշկի սխալն առաջացրել է 37-ամյա տղամարդու մահը․ հարուցվել է քրեական գործ «Փաստորեն գոլդ էր». Փաշինյանը կառավարության նիստն սկսեց կատակով (տեսանյութ) Կառավարությունը լուծարում է «Հայկական միրգ» ընկերությունը Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել Է Արցախի վերածննդի օրվա կապակցությամբԱլեն Սիմոնյանը Փաշինյանին կփոխանցի ծնողների խնդրանքը (տեսանյութ)«Փաշինյա՛ն, ասում էիր ժողովուրդն իմ ընտանիք ա, դե իջի, ընտանիքիդ տեր կանգնի» (տեսանյութ)

Ինչ է ակնարկում ԱՄՆ-ն. Թրամփի ուղերձի տողատակը

ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ երկրների ղեկավարներից շնորհավորական ուղերձներ է ստացել, սակայն դրանցից առավել ուշագրավը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձն էր:

Պետք է սկզբում նշենք, որ շնորհավորական ուղերձները թեև կրում են ձևական, ֆորմալ բնույթ, սակայն, այս դեպքում, ԱՄՆ-ի կողմից ցանկացած շնորհավորական ուղերձ իր խորքում արտացոլում է, թե՛ հայ-ամերիկյան հարբերությունների ներկա վիճակը, մասնավորապես, Նոր Հայաստանի հետ, և, թե՛  տարածաշրջանային իրավիճակի` ԱՄՆ-ի դիրքորոշման մասին: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը այս ուղերձը որակել էր ԱՄՆ-ից երբևէ ստացված ամենաանհաջող ուղերձը: 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Սարգսյանը մեկնաբանելով «ամենաանհաջող ուղերձ» որակումը` նշեց, որ Միացյալ Նահանգներից ուղերձներ եղել են, թե՛ նախկին պետքարտուղարների կողմից, թե՛ նախկին նախագահ Օբամայի և, թե՛ Թրամփի կողմից. «Սակայն, ի տարբերություն նախորդ բոլոր ուղերձների, այս ուղերձը տարբերվում էր նրանով, որ առաջին անգամ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ուղերձում շնորհակալություն չի հայտնել Հայաստանին` ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունների շրջանակներում Հայաստանի աջակցության  համար: Սա բացառիկ երևույթ էր, որովհետև այս հարցը մշտապես կար օրակարգում, նրանք մեզ իրենց ուղերձներում միշտ շնորհակալություն էին հայտնում: Այս անգամ  շրջանցել են այս հարցը»:

Սարգսյանը սա պայմանավորում է Սիրիա՝ հայկական զորախումբ ուղարկելու հանգամանքով, ինչը Միացյալ Նահանգների կողմից ոչ միանշանակ է ընդունվել և սրա մասին եղել են նաև համապատասխան հայտարարություններ:

Թրամփի ուղերձում կար մեկ այլ ուշագրավ և ոչ հայանպաստ ձևակերպում` «Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին»:

«Ակնհայտ է, որ խոսքը գնում է  Ադրբեջանի մասին։ Նույնիսկ հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ հարաբերությունների մասով նման ձևակերպում չէին տալիս: Հատկանշական է այն հանգամանքը, որ նման ձևակերպումներ երբևէ Ադրբեջանին ուղղված ուղերձներում չեն տրվել, այսինքն ստացվում է` Հայաստանը պետք է հարևանների հետ խաղաղություն հաստատի, իսկ հարևաններին նման ձևակերպումներով ուղերձներ չեն հղվում ԱՄՆ-ից: Սա նույնպես կարևոր հանգամանք է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ նման ուղերձները պատրաստվում են ԱՄՆ ԱԽ-ում, որը ղեկավարում է ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը տարածաշրջանում այցի ժամանակ հայտնեց, որ Վրաստանն ու Ադրբեջանը ստրատեգիական նշանակություն ունեցող երկրներ են ԱՄՆ-ի համար, իսկ Հայաստանը` բարձր առաջնահերթություն ունեցող պետություն է: ԱՄՆ ԱԽ-ի հետ ավելի գրագետ  և պրոֆեսիոնալ աշխատանք տանելու դեպքում կունենայինք որակապես այլ տեսակի ուղերձ»,- մեկնաբանեց Սարգսյանը:

Սա հետևանքն է նրա, որ ԱՄՆ ԱԽ-ի հետ տկար քաղաքականություն է վարվում կամ ընդհանրապես չեն աշխատում այդ կարևորագույն կառույցի հետ, այդ իսկ պատճառով ունենում ենք այդպիսի ուղերձներ, այսպիսի մեսիջներ, որոնք դառնում են արդեն պրակտիկ քաղաքական գործընթացներ: Միջազգայնագետի կարծիքով՝ սա, թե՛ ԱԳՆ-ի, թե՛ պառլամենտական դիվանագիտության աշխատանքն է, և որ ամենագլխավորն է՝ ԱՄՆ-ի ԱԽ-ի հետ Հայաստանի աշխատանքն է, որը գոյություն չունի:

«Հայ-ամերիկյան հարաբերությունների պոտենցիալը 100 բալանոց սանդղակով եթե չափեք, մենք օգտագործում ենք 1 տոկոսը, որն անթույլատրելի է երկու բարեկամ ժողովուրդների համար, մանավանդ` այն պոտենցիալը, որ մենք ունենք այդ պետության հետ հարաբերություններ զարգացնելու համար: Ամենակարևորը, Թրամփի ուղերձի այն հատվածն էր, որտեղ նշվում է. «Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում» Թրամփը միշտ նշում է, որ պետք է տնտեսական կապերը զարգացնել. սա մի բան է, որի մասին վերջին տարիներին բազմիցս խոսել եմ, միայն կառանձնացնեմ մի խոսուն փաստ՝ Հայաստանը ԱՄՆ-ի համար թիվ 170 -րդ  առևտրային գործընկերն է աշխարհի 193 պետությունների շարքում, իսկ Ադրբեջանը 107-րդը, և այստեղ, բնականաբար, բիզնեսի  մտածելակերպով Թրամփն ակնհատ է, թե առաջնահերթությունը դեպի ուր է տանելու»:

Ամփոփելով Սարգսյանը նշեց, որ ԱՄՆ-ն աշխարհում թիվ մեկ գերտերությունն է և Հայաստանը պետք է այդ պետության հետ գրագետ աշխատի. «Սպիտակ տան, ԱԽ-ի հետ մենք որևէ աշխատանք չենք իրականացնում. բոլոր ուղղություններով նախաձեռնողական աշխատանք է պետք: Մենք պետք է նախաձեռնողականություն ցուցաբերենք և գնանք նոր գաղափարներով, նոր օրակարգով հարաբերություններ խորացնենք, մասնավորապես, տնտեսական զարգացման և բիզնեսի ոլորտում»:

Արմինե Արմենակյան

Լրահոս
20 Փետ
Ուշ երեկոյան ստացա Վարպետի մահվան բոթը. Հայկ Մարության «Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի կատարման համար հատկացվեց 242 հազար եվրո Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը պաշտոնապես թագավորական ընտանիքից դուրս կգան մարտի 31-ին Неудобно отвечать. Փաշինյանը կատակեց (տեսանյութ) Փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը Մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային Հայաստանում 2019 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս Դադիվանքի գողության դեպքը բացահայտվել է. երեք երիտասարդ բերման են ենթարկվել Հակոբ Արշակյանն աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն (տեսանյութ) Ավտոմեքենան սահել է ձորակը Բժշկի սխալն առաջացրել է 37-ամյա տղամարդու մահը․ հարուցվել է քրեական գործ «Փաստորեն գոլդ էր». Փաշինյանը կառավարության նիստն սկսեց կատակով (տեսանյութ) Կառավարությունը լուծարում է «Հայկական միրգ» ընկերությունը «Ձմեռը հեչ ապրելու եղանակ չէ». Սուրենյանի գրառումը եղանակի մասինՌոբերտ Քոչարյանը շնորհավորել Է Արցախի վերածննդի օրվա կապակցությամբԹրամփն Ազգային հետախուզության ղեկավար կնշանակի Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպանին Ալեն Սիմոնյանը Փաշինյանին կփոխանցի ծնողների խնդրանքը (տեսանյութ)«Փաշինյա՛ն, ասում էիր ժողովուրդն իմ ընտանիք ա, դե իջի, ընտանիքիդ տեր կանգնի» (տեսանյութ)Վրաստանի նախագահի Աֆրիկա այցը չեղարկվել է «Ֆեյսբուք»-ում հրապարակված գրառման պատճառով Օրվա խորհուրդըՄԻՊ հայտարարությունը՝ հանրաքվեի գործընթացի վերաբերյալ ՍԱՏՄ-ն ամփոփել է 2019 թվականին կատարած աշխատանքները Մեկնարկել է կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ Աստված հոգիդ լուսավորի, ՎԱՐՊԵ՛Տ. Տիգրան Ավինյանի գրառումըԳերմանիայում հանցագործը գնդակահարել է երկու բարերի այցելուներին եւ դիմել փախուստի Նա օրինակ էր ազատ մտքի, անկաշկանդ ու անշեղ մտավորականի. Արայիկ Հարությունյանի գրառումը«Աստված հոգիդ լուսավորի, սիրելի Վարպետ»Կորոնավիրուսից մահացած իրանցիները Չինաստանի քաղաքացիների հետ չէին շփվել Այդ օրն ամրապնդվեց մեր միասնությունը. ՀՀ նախագահի ուղերձն Արցախի Վերածննդի օրվա առթիվ Աստղագուշակ՝ փետրվարի 20-ի համար«Հայաստանի Հանրապետություն». Ըստ ԱՀԿ զեկույցի՝ հայ տղաները Եվրոպայում ամենակռվարարներն են«Ժողովուրդ». Վանաձորի ՔԿՀ-ի աշխատակիցները հայտնվել են դատարանում «168 ժամ». Կկեղծի՞ արդյոք իշխանությունը հանրաքվեն ՀՅԴ-ն դեմ է թե փուլային, թե փաթեթային տարբերակին. «Հրապարակ» «Փաստ». Գագիկ Ասլանյանը հերքում է «Հրապարակ». Հանրաքվեի մասին իշխող ուժը մրցույթ է հայտարարելՎթարի զոհերի հարազատները մտահոգված են. «Հրապարակ» «Ժողովուրդ». Ինչ է սպասվում պաշտոնյաներին մարտի 31-ից հետո«Փաստ». Նոր օրհներգի տեքստի համար ստացվել է 200 հայտ Հակաիշխանական ՀԿ-ները ՊԵԿ-ի «պրիցելի» տակ են. «Հրապարակ» «Ժողովուրդ». «Այո»-ի շտաբը որոշել է իր անելիքներըՄահացել է անվանի դերասան և ռեժիսոր Երվանդ Մանարյանը Ահա թե ինչպես են ուժեղ տղամարդիկ իրենց պահում կանանց հետ Վարդուհի Վարդանյանի որդին` Ռուբենը, սիրելիի հետ նոր լուսանկարներ է հրապարակել Ձյուն և անձրև․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Քամյուից մինչև բառարան». Ինչ են կարդում ԱԺ պատգամավորները Անուշ Ղավալյանն ընդգրկվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության համամասնական ցուցակում 29-ամյա տղամարդը խաթարել է բժիշկների աշխատանքն ու կոտրել ընդունարանի մուտքի դռան ապակին Քիմ Քարդաշյանը՝ սեքսուալ լողազգեստով (լուսանկարներ)Իրանում կորոնավիրուսից առաջին զոհերն են գրանցվել
Ամենադիտված
Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amԹումանյան-Վանաձոր ճանապարհին ջրատարը պայթել է և հեղեղել ճանապարհը (տեսանյութ) Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տեսանյութ)Արցախի պաշտպանության բանակում հայտնաբերվել է 23-ամյա զինծառայողի դին«Այ սա էր մաստեր-կլասը». Արմեն Աշոտյանը տեսանյութով հիշեցրել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթըԺամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձնելով կուռկուռի ձագ. Արթուր Ալեքսանյան Ով է այսօր Արցախում զոհված զինծառայողը (լուսանկարներ)«Պոպուլիզմը Մյունխենի համաժողովում չաշխատեց»«Միասին». Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի «վալենտինյան» լուսանկարներըՎիտալի Բալասանյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Աշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեՏյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը» (տեսանյութ)Մոր կողմից խոշտանգման ենթարկված աղջիկը մահացել էՀայկո-Մկո զույգը տարիներ անց միավորվեց գրկախառնությամբ․ Մարությանը ծաղիկներ նվիրեց Արզումանյանին (տեսանյութ) «Ծնունդդ շնորհավոր, լա լա լա լա լա»
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)