Վահան Արծրունին ընտրվեց բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
ՀասարակությունԵրևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին: Նրան թեկնածությանը կողմ քվեարկեց խորհրդի անդամներից 21-ը:
Մյուս թեկնածու Էդուարդ Համբարձումյանին կողմ քվեարկեց խորհրդի 7 անդամ:
Հիշեցնենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում այսօր լարված մթնոլորտ էր ստեղծվել, քանի որ մասնակիցները տարբեր կարծիքներով էին հանդես եկել աշխատակարգի վերաբերյալ:
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը պնդում էր՝ նիստը պետք է անցկացվի երկու մասով, սակայն նիստը վարող Միխայիլ Աղաջանովի կողմից առաջարկը չընդունվեց:
Մասնակիցների մի մասն էլ հայտարարեց, որ նիստը անցկացվի փակ, սակայն քվեարկության արդյունքում այն ևս չընդունվեց: