ԱՊՀ նիստին քննարկվել են ՔԿՀ-ներում ահաբեկչության տարածմանը հակազդելու կանխարգելիչ միջոցառումները Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին Բայդենը սպառնացել է Ռուսաստանին Ադրբեջանն առաջիկայում կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը ԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Կալանավորվել է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով անցնող 9-րդ անձը Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը 

Մարդկանց խաբել են, գցել ու օգտագործել. ականատես- տուժողը՝ «Մարտի 1-ի գործը» ֆիլմի մասին

Գիտություն և Մշակույթ

Օրերս 5-րդ ալիքով ցուցադրված՝ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող ֆիլմը զայրույթ է առաջացրել հասարակության շրջանում։ Մասնավորապես, դեպքերին ականատես-տուժող Գայանե Ղազարյանը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում վրդովմունք արտահայտեց ներկայացված ֆիլմի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն ավելի քան սուբյեկտիվ էր, քանի որ փաստերն ամբողջությամբ խեղաթյուրվել են՝ ծառայեցնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությանը:

«Ֆիլմի կադրերում երևացող Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի, մարտիմեկյան սպանդի զոհերի հարազատների, մյուս անձանց, որոնք 10 տարի պայքարել են Մարտի 1-ի բացահայտման համար, ոչ մեկի հանդեպ անկեղծ չեն եղել։ Եթե նկարահանվում է ֆիլմ Ռոբերտ Քոչարյանի անմեղության ու ցուցարարների մեղավորության մասին, ապա պարտավոր են նախապես հայտնել, որ ունեն հստակ սցենար, հետևաբար, փաստերը հարմարեցնելու են տվյալ թեզի «ապացուցմանը»։ Մինչդեռ ռեժիսորը պնդում էր, որ ինքը որևէ մեկի հետ կապ չունի, եկել է խնդիրը հետազոտելու և որևէ այլ բան, քան փաստերը՝ չի ներկայացնելու»,- ասաց Ղազարյանը՝ նշելով, որ ֆիլմի ցուցադրությունից հետո բոլորն այլ բանի ականատես եղան:

Նա պատմեց, որ ամռանն իրեն է զանգել Արամ Մանուկյանը՝ ասելով, թե Ռուսաստանից ռեժիսոր է եկել (Դմիտրի Նովոկշոնով), որն ուզում է Մարտի 1-ի մասին անաչառ ֆիլմ նկարել․ «Ես, որպես շատ բան տեսած վկա ու տուժող՝ սիրտս կախ գնացի։ Ծանոթացա ռեժիսորի հետ, պատմեց, թե ինչ կարգի օբյեկտիվ ու բացառապես փաստեր ներկայացնող ֆիլմ է ուզում նկարել։ Պարոն Մանուկյանն էլ արդեն պատմել էր՝ ոնց է տարել զոհերի հարազատների հետ հանդիպման, ոնց են հավատացել ռեժիսորին, որ վերջապես իրենց զոհված զավակների ու ամուսինների իրական պատմությունը կհասցվի աշխարհին։ Ռեժիսորն էլ հավատացնում էր՝ ոչ մի զգացմունք, ոչ մի եզրահանգում, ոչ մի վարկած չի լինելու. հարցի պատասխանը թողնելու է դիտողին»,- ասաց նա։

Գայանե Ղազարյանի խոսքով՝ ֆիլմը տեսնելուց հետո պարզվել է, որ բոլորի խոսքը մոնտաժել, աղավաղել, բոլոր անցանկալի տուժողներին, վկաներին ու փաստերը դուրս են հանել․ «Միայն ինձ ու Խանումյան Քրիստինեին չեն հաջողել կեղծել։ Չեն գտել նույնիսկ հինգ բառ, որով հնարավոր լիներ Քոչարյանի կաշին փրկել, այդ պատճառով էլ որոշել են մեզ հետ արված հարցազրույցները հանել, ինչի համար անչափ ուրախ եմ, քանի որ դա ևս մեկ ապացույց է, որ ֆիլմը կեղծիք է։ Ես տեսել էի բաներ, որոնք քոչարյանական կողմին ձեռնտու չէին կարող լինել։ Մարդկանց խաբել են, գցել ու օգտագործել՝ հերթական անգամ ապացուցելով Քոչարյանի և՛ իրական դեմքը, և՛ իրական հայրենիքը, և՛ իրական շահը Հայաստանում»,- նշեց Ղազարյանը։

Այս կապակցությամբ մեկնաբանություն է տվել նաև ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ պատմելով, որ տեղեկացել է՝ նշված հեռուստատեսությամբ, որը հասարակության շրջանում հայտնի է որպես Քոչարյանի սեփականություն, ցուցադրվում է խայտառակ մի ֆիլմ․ «Արդեն ակնհայտ է, որ այդ նենգության պատվիրատուն Քոչարյանն է, որն անհաջող հնարքներով փորձում է սրբագրել մարտիմեկյան սպանդին իր առանցքային դերակատարությունը»,- ընդգծել է Մանուկյանը։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՊՀ նիստին քննարկվել են ՔԿՀ-ներում ահաբեկչության տարածմանը հակազդելու կանխարգելիչ միջոցառումները Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին Բայդենը սպառնացել է ՌուսաստանինԱդրբեջանն առաջիկայում կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվելԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը Սիամական երկվորյակն ամուսնացել է վետերանի հետ (լուսանկարներ)ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինԿալանավորվել է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով անցնող 9-րդ անձը Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ
Ամենադիտված