00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Բժիշկ Անատոլի Գնունու տանը կատարված գողության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Ոստիկանության հայտարարությունը բացարձակ շինծու է․ Արամ Սիմոնյան «Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը (լուսանկար)Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի. Irakanum.am ՊԵԿ-ն անցած տարի տնտեսվարողներին է վերադարձրել ավելի քան 90 մլրդ դրամի ԱԱՀ 31 տարի անց վիճակը, ցավոք, չի փոխվել. Արայիկ Հարությունյան Մենք կունենանք միայն ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափեր. ՀՀ ֆինանսների փոխնախարար (տեսանյութ) Պետական գնումների ոլորտում ՏՄՊՊՀ-ն խախտումներ է հայտնաբերել Խայտառակ վիճակ է. Հակոբ Արշակյանն այցելել է «Կիլիկիա» ավտոկայան (տեսանյութ)Լուիզ Մանուկյան-Սիմոնի բարեգործական ջանքերն անգնահատելի են. Նիկոլ Փաշինյան

«Հասարակություններին խաղաղության նախապատրաստելու» թեզը և դրա շուրջ շահարկումները

Նախորդ շաբաթ՝ հունվարի 16-ին, Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարների թվով չորրորդ այս հանդիպման հետ կապված համանախագահները տարածեցին նաև հայտարարություն: Այն, ըստ էության, իր տրամաբանությամբ նախորդ մի քանի հայտարարությունների շարունակությունն է: Համանախագահները հայտարարությունում փորձել են ընդգծել դրական միտումների առկայությունը, որոնք հնարավորություն կարող են ստեղծել բանակցային գործընթացը խթանելու համար: Ավելին, այդ միտումների հետ կապված արդեն իսկ դրականորեն են արձագանքել տարբեր միջազգային կառույցներ (օրինակ՝ ՄԱԿ, ԵՄ և այլն):

Ուշագրավ է սակայն, որ համանախագահների հայտարարությունում տեղ գտած ձևակերպումներից մեկը հայաստանյան փորձագիտական և քաղաքական շրջանակների կողմից վերջին օրերին դարձել է տարաբնույթ մեկնաբանությունների և անգամ շահարկումների առարկա: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման  հարցին: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Նախարարները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ և համաձայնեցին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության շուրջ»: Նախ պետք է ընդգծել, որ ըստ հայտարարության, երկու երկրների ԱԳ նախարարները համակարծիք են, որ կա ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված քայլերի անհրաժեշտություն: Սա զուտ տեսական ձևակերպում է, ոչինչ ավելին: Որևէ խոսք չկա, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որ կողմը ինչպես է աշխատելու սեփական հանրության հետ, ինչպես են այդ քայլերը վերահսկվելու համանախագահների կողմից և այլն: Չնայած այս ամենին՝ հայտարարության տվյալ հատվածը (որոշ դեպքերում ոչ ճշգրիտ թարգմանությամբ) առաջացրել է տարաբնույթ արձագանքներ՝ ողջունող գնահատականներից մինչև պարտվողական, ապոկալիպտիկ կանխատեսումներ, ինչն, անշուշտ, հանրության մոտ առաջացնում է որոշակի անորոշություն: Ծայրահեղ լավատեսական կամ ծայրահեղ վատատեսական մեկնաբանություններում անտեսվում է սակայն այն, որ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու կոչերը աննախադեպ չեն և նախկինում տեղ են գտել թե՛ հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հայտարարություններում, թե՛ քաղաքական գործիչների ելույթներում: Օրինակ՝ համանախագահների, համանախագահող երկրների ղեկավարների, ԱԳ նախարարների նախկին առնվազն յոթ հայտարարություններում կարելի է հանդիպել հասարակություններին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտության վերաբերյալ շեշտադրումների (2006թ. մարտ2010թ. հունիս,  2011թ. մարտ2012թ. մարտ2013թ. հունիս2016թ. դեկտեմբեր2017թ. փետրվար): «Ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու» թեզին կարելի է հանդիպել անգամ ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչների ելույթներում: Նման շեշտադրումներ ժամանակին արել է թե՛ ՀՀ երրորդ նախագահ Ս. Սարգսյանը (2011թ. հունիս2014թ. հունվար), թե՛ արտաքին գործերի նախկին նախարար Է. Նալբանդյանը (2013թ. հունիս2016թ. դեկտեմբեր), թե՛ այլ իշխանական գործիչներ:

Հայկական կողմն, ըստ էության, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կարևորում է հասարակություններին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությունը՝ որպես հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի համար անհրաժեշտ կարևոր նախադրյալ: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա ռազմատենչ հռետորաբանությամբ և հայատյացությամբ աչքի ընկնող Բաքվի համար նման գործելաոճը խորթ է, ինչի մասին հայկական կողմը մշտապես բարձրաձայնել և շարունակում է բարձրաձայնել:

Ամփոփելով նշենք, որ համանախագահների հայտարարության մեջ որևէ նորարարական տարր չկա. բոլոր շեշտադրումներն էլ տարբեր մակարդակներով և տարբեր ձևաչափերով նախկինում ևս բարձրաձայնվել են: Ինչ վերաբերում է հասարակություններին խաղաղության նախապատրաստելու հարցին, ապա այսօր հազիվ թե որևէ բանական էակ կասկածի տակ դնի այն, որ կա նման անհրաժեշտություն, եթե, իհարկե, հակամարտութունը խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորելու կողմնակից է: Հայկական կողմը թե՛ այսօր, թե՛ նախկինում այս հարցում եղել է կառուցողական, և թեմայի հետ կապված տարաբնույթ շահարկումները առավել քան անհիմն են:

Լրահոս
20 Փետ
Բժիշկ Անատոլի Գնունու տանը կատարված գողության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Ոստիկանության հայտարարությունը բացարձակ շինծու է․ Արամ Սիմոնյան «Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը (լուսանկար)Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի. Irakanum.am ՊԵԿ-ն անցած տարի տնտեսվարողներին է վերադարձրել ավելի քան 90 մլրդ դրամի ԱԱՀ 31 տարի անց վիճակը, ցավոք, չի փոխվել. Արայիկ Հարությունյան Մենք կունենանք միայն ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափեր. ՀՀ ֆինանսների փոխնախարար (տեսանյութ) Պետական գնումների ոլորտում ՏՄՊՊՀ-ն խախտումներ է հայտնաբերել Խայտառակ վիճակ է. Հակոբ Արշակյանն այցելել է «Կիլիկիա» ավտոկայան (տեսանյութ)Լուիզ Մանուկյան-Սիմոնի բարեգործական ջանքերն անգնահատելի են. Նիկոլ Փաշինյան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Կապիրկինի հետԿարեն Գրիգորյանը Իրանում կիսեց 1-3-րդ տեղերը Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզպետների տեղակալներն ազատվել են պաշտոնիցՎիսենտե Դել Բոսկեն դասախոսությամբ հանդես կգա ՀայաստանումԳագիկ Ծառուկյանը մարզագույք է նվիրաբերել Արցախի ռազմամարզական վարժարանին (տեսանյութ) Պորոշենկոն պատմել է՝ ինչպես է «Մայդանի» ժամանակ անձամբ զոհերի մարմինները դուրս բերել հրապարակից (տեսանյութ) Հայկ Մարությանի որոշմամբ Երևանի ավագանու անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել ենՇախմատի «Աէրոֆլոտ օփեն» մրցաշարի առաջին տուրը դադարեցվել է ռումբի ահազանգի պատճառով Օսիպյանը ՃՈ-ում հերթերը նվազեցնում էԽոշոր յուրացումներ ԵՊՀ-ում (տեսանյութ) Ինչո՞ւ են բոլոր իշխանություններն իրար նման ու դաժան. ցմահ դատապարտյալի բաց նամակը՝ վարչապետին ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է պատերազմի մասնակից վետերանների հարազատներինԿեղծ լուրերի տարածումը սպառնում է ազգային անվտանգությանը. ՀՀ վարչապետի մամուլի խոսնակՓաշինյանը կամ մոլորության մեջ է, կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում. Էդուարդ Շարմազանով Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Հրաչյա Բադասյանը հայտնաբերվել է Միակողմանի «խաղաղասեր» արտաքին քաղաքականությունը կործանարար է մեզ համար. Ռոբերտ Քոչարյան2010թ. փետրվարի 20-ը կրկին այսօրվա պես արևոտ էր ու ջերմ. Սուրենյան Շարունակվում է «Սասնա Ծռեր»-ի 10 անդամների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Աստղագուշակ՝ փետրվարի 20-ի համարԴիանա Գասպարյանը կտրել էր ծեր տատիկ-պապիկին տրվող ամենօրյա 1 հացըՉեմպիոնների լիգա. օրվա խաղերըԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Երեւան ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսովԲակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվՕրվա խորհուրդը«Հրապարակ». ԱԺ-ն մամուլի խոսնակ չի ունենալու «Ժամանակ». Կարեւոր քննարկման են հրավիրել Զեյնալյանին «Փաստ». Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների ցուցակ «Ժամանակ». Չեն ստանա պարարտանյութի եւ դիզվառելիքի սուբսիդավորում«Ժամանակ». Ոչ կաշառք են վերցնում, ոչ էլ գործ են անում «Հրապարակ». Չի մասնակցում ֆրակցիայի նիստերին«Ժողովուրդ». Նարեկ Սարգսյանը զանգահարել է պաշտոնյայի«Հրապարակ». Տարակուսած են «Ժողովուրդ». Թեժ է լինելու «Փաստ». Վերահսկողականը՝ Լոռու մարզում «Հրապարակ». Կուլ չտվե՞ց վիրավորանքըՉեմպիոնների լիգայի օրվա արդյունքները (տեսանյութ)Ուսանողների հետազոտությունները կյանքի կկոչվեն Արարատի մարզում«Բայեր»-«Կրասնոդար» հանդիպման տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը Քիրա Նայթլին` The Aftermath ֆիլիմի պրեմիերային (լուսանկարներ)
Ամենադիտված
Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցՀրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկովՓողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրելԿարեն Կարապետյանը ժամանում է ՀայաստանՀամբարձումյան Սիլվային մի հատ հարցրեք՝ իր տալու տեղը չփչացա՞վ չի՞ ցավում...
«Լֆիկի փողերով առած սվիտրս լավնա, ժողովուրդ ջան» (լուսանկարներ)Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցԴալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)Հրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկով«Երբ ընտանիքով որոշում էիք պատվիրել Տիգրան Նաղդալյանի սպանությունը․․․». Արամ Հարությունյան