Համացանցում հրապարակվել են Սև ծովում այրվող երկու նավերի կադրերը
VideoՀամացանցում տարածվել է տեսանյութ ինչպես է Կերչի նեղուցում այրվում Տանզանիայի դրոշի ներքո նավարկող երկու նավ։ Նավերից մեկի վրա եղել է 17, մյուսի վրա՝ 14 մարդ։ Կան զոհեր։ Այս մասին հայտնում է «Керчь ФМ»-ը։
Նավերից մեկի վրա պայթյուն է տեղի ունեցել, որից հետո կրակն անցել է երկրորդ նավին։
Լրատվամիջոցը փոխանցում է, որ այրվում են նավթ ու գազ տեղափոխող բեռնանավեր:
« Մարդիկ փրկվում են, ով կարողանում է: Այնտեղ սարսափելի բան է լինում », - ասել է ականատեսներից մեկը։