ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց Արթուր Իսրայելյանը
Science and cultureԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 7 և ընթացիկ հարցերով:
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 9 նիստի օրակարգում ընդգրկված է 7 հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը վերաբերում էին խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություններին:
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնում առաջադրեց ԵՊՀ
ասպիրանտ Ամալյա Սողոմոնյանի թեկնածությունը: Ամալյա Սողոմոնյանն իր ելույթում ասաց, որ ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, այժմ աշխատում է Ագրարային համալսարանում՝ որպես դասախոս:
Հովհաննես Հովհաննիսյանն առաջադրեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանի թեկնածությունը՝ փաստելով, որ նրա անցած ճանապարհը և գործունեությունը նշանակալի են. «Հատկապես մեծ է նրա ներդրումը հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում: Գիտենք,
որ նա ստեղծել ու ղեկավարում է ԵՊՀ չինական մշակույթի և չինարենի կենտրոնը»:
Ձայների մեծամասնությամբ հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց Արթուր Իսրայելյանը (Արթուր Իսրայելյան՝ 16 կողմ ձայն, Ամալյա Սողոմոնյան՝ 14 կողմ ձայն):