Դավիթ Անանյանը դեռ Սերժ Սարգսյանի՞ն է «ծառայում»
ՎերլուծականՕրերս հանրային քննարկման օրակարգում էր Սերժ Սարգսյանի սանիկների՝ Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական մարզադպրոցի ֆինանսավորման դադարեցման հարցը: Ֆինանսավորումը դադարեցվել էր, քանի որ «Միկա» մարզահամալիրը պետական մի կառույցից անցել է մյուսի: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր խոսել է թեմայի վերաբերյալ և որքան էլ որ զարմանալի է, ՊԵԿ նախագահը որևէ կոռուպցիոն դրսևորում այստեղ չի տեսնում: Սա ընդամենը պայմանավորվածություն էր ըստ Անանյանի, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ՊԵԿ-ը որևէ կապ չունի նշված ոլորտի հետ:
Անչափ հետաքրքիր մի իրավիճակ է ստեղծվել Հայաստանում: Նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը, ում միահամուռ մերժեցին ապրիլին՝ մինչ օրս որևէ քրեական գործի շրջանակներում ներգրավված չէ: Իհարկե, չենք կարող պնդել, որ նա միանշանակ գործել է իրավական տեսանկյունից պատժելի այս կամ հանցանքը, սակայն հեղափոխության իրականացման փաստը և այն, որ փողոցում հավաքված քաղաքացիները թիրախավորում էին և բազմաթիվ մեղքերի, հանցագործությունների մեջ էին մեղադրում հենց Սերժ Սարգսյանին՝ մտածելու տեղիք է տալիս: Մի՞թե կառավարման 10 տարիների ընթացքում Սարգսյանը որևէ հակաիրավական քայլ չի կատարել: Այդ դեպքում ինչո՞ւ էինք մերժում...
Անանյանի խուսափողական պատասխանը Սարգսյանի վերաբերյալ՝ վկայում է երկու բանի մասին: Կամ ՊԵԿ նախագահը բացահայտել է կոռուպցիոն շղթա և չի ցանկանում «վիզ դնել», կամ էլ սա նոր իշխանությունների քաղաքականության տրամաբանության շարունակությունն է՝ Սերժ Սարգսյանն անձնեռմխելի է բոլոր դեպքերում...