Օպերայի շենքի ճակատային հատվածում նոր լուսավորության համակարգ կտեղադրվի
ՀայաստանԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ճակատային հատվածում ծրագրվում է նոր լուսավորության համակարգ տեղադրել և վերակառուցել ամբողջ Ազատության հրապարակը:
Լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Օպերայի հարակից տարածքը երկու գոտուց է բաղկացած՝ մեկը գտնվում է Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածում, իսկ երկրորդը՝ հենց Ազատության հրապարակն է: Երկրորդ գոտու կանաչապատումը և սրճարաններից ազատելը մեր պահանջը չի եղել, այլ՝ հասարակության: Ի սկզբանե ամեն ինչ սխալ է մեկնաբանվել»,- նշեց Մեսչյանը:
Նրա խոսքով՝ մի մասը ապամոնտաժելուց (սրճարանների՝ մայթերին եղած հատվածները) բիզնեսը շատ չի տուժելու, մեծ վնասներ չեն լինի: Քաղաքի գլխավոր ճարտարապետը համոզմունք հայտնեց, որ աշխատատեղերն էլ շատ չեն պակասի:
«Ժամկետների առումով ոչինչ չեմ կարող ասել: Նախատեսվում է նաև Օպերայի շենքի ճակատային հատվածում նոր լուսավորության համակարգ տեղադրել: Տարածքն ազատելն առաջին լուրջ քայլն է, հետո կլինեն այլ՝ ավելի հետաքրքիր զարգացումներ»,- շեշտեց Մեսչյանը։
Երևանի քաղաքապետարանը Ազատությ