Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է 

Գորիսի մայթերը` ավտոկայանատեղի

Հասարակություն

Գորիսեցիների ամենահայտնի սովորույթներից մեկը փողոցի կենտրոնով քայլելն է:  Երևի այդ է պատճառը, որ քաղաքում  քիչ են բարեկարգ մայթերը: Արի ու տես` վարորդները, չկարողանալով լեզու գտնել հետիոտների հետ,  զբաղեցրել են նրանց հատկացված տարածքները: Իսկ ավելի լուրջ` խնդիրն, իրոք, առաջնային է:

Երևան-Իրան մայրուղին, որն անցնում է Գորիսի կենտրոնով,  ավտոմեքենաների կայանման պատճառով շատ ծանրաբեռնված է, որն էլ խնդիրներ է առաջացնում թե՛ այլ մեքենաների և թե՛ հետիոտների համար: Ավելին` վարորդների ապահով տեղի փնտրտունքը հաճախ նրանց տանում է մայթեր: Մատների վրա հաշված մայթերին ամենուր մեքենաներ են կանգնած. շատ հաճախ` նրանք կանգնում են ոչ թե մի քանի ժամով, այլ` օրերով, ու անգամ` ամիսներով: Օրինակ` Սալ-քար թաղամասից հարյուրավոր երեխաներ ամեն առավոտ դպրոց գնալիս ստիպված պիտի կրթօջախ հասնեն` քայլելով միջպետական մայրուղու ուղիղ կենտրոնով (այն էլ հիմա՝ ձմռանը): Եվ սա` միակ դեպքը չէ. սեփական տնատիրությունների ավտոատեր բնակիչները սեփականաշնորհել են իրենց տան դիմացի մայթերը ու մեքենաների համար մշտական կայանատեղի դարձրել: 

6-րդ սպայական վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանը, հեռախոսազրույցի ընթացքում կարևորելով բարձրացված հարցը, նշեց, որ անվտանգ երթևեկ ապահովելու համար ամենօրյա աշխատանքներ տարվում են և խոստացավ վաղվանից ավելի ուժեղացնել վերահսկողությունը, հանել մայթերից մեքենաները: 

«Խնդրին հիմնային  լուծում տալու համար պետք է համագործակցեն և´ ոստիկանությունը, և´ ՃՈ-ն, և´ համայնքային իշխանությունը: Նման խնդիրներին նպաստում է նաև նոր մեքենաների հոսքը Հայաստան: Միայն այս տարի մինչև  հունվարի 16-ը մեր հանրապետություն ներկրվել է 12 հազար ավտոմեքենա, որոնց համար, բնականաբար, կայանելու տեղ է անհրաժեշտ: Մեր փողոցի լայնությունը 7,2 մ է և պատկերացրեք` յուրաքանչյուր կողմին բաժին է ընկնում 3,5 մետրից մի քիչ ավել տարածք: Մեկ մեքենայի անցնելու համար անհրաժեշտ է 2,2 մ, ու եթե մեկ կողմում կայանում է ևս մեկ մեքենա` խաթարվում է նորմալ երթևեկությունը: Հարցի լուծման համար պետք է որոշ հատվածներում կանգառն արգելող նշաններ դնել՝ իհարկե Կապի և տրանսպորտի նախարարության թույլտվությամբ: Օրինակ` Գորիս համայնքի ղեկավար Ա.Առուշանյանի կողմից տաքսիների համար տարածք է հատկացվել: Սակայն, վարորդները կայանում են իրենց նախընտրած տարածքում: Մեր աշխատակիցները, երբ մոտենում են արձանագրություն կազմելու, նրանք պնդում են, թե ուղևոր են բերել: Եթե կայանելն արգելող նշան չկա` շատ դժվար է համակարգելը: Ինչ վերաբերում է մայթերին մեքենաների կայանելուն` դա օրենքով  կարգավորված է արդեն, վաղվանից կուժեղացնենք ծառայությունը և մայթերից հնարավորինս կհանենք մեքենաները»:  

Հաջորդ տարբերակը, ըստ վաշտի հրամանատարի, միջպետական ճանապարհի` գորիսյան հատվածի շրջանցումն է:

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը պատրաստ է համագործակցության:

«Մենք ծրագրով նախատեսում ենք ավտոկայանատեղի կառուցել, որի շնորհիվ մայթերն ու բակերը կբեռնաթափվեն` հատկապես մեծ և փոքր չշահագործվող մեքենաներից: Հնարավորություն կստեղծենք շահագործվող մեքենաների համար ևս: Ինչ վերաբերում է պարոն Մարգարյանի` միասնական ուժերով աշխատանքին` ես, իհարկե, պատրաստ եմ»:

Մնում է` վարորդներն էլ կարգապահություն դրսևորեն և հարցը իր լուծումը կստանա:

Արևիկ Աբելյան

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում
Ամենադիտված