Դիմակավորված տղամարդը մտել էր տուն, դանակի սպառնալիքով փող ու ոսկյա զարդեր պահանջել
ՀասարակությունՀունվարի 25-ի գիշերը ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունվարի 24-ին՝ ժամը 22-00-ի սահմանում, Արարատի Զոդի Բանավանի Արարատյան փողոցի շենքերից մեկում ավազակային հարձակում է եղել:
Դիմակավորված տղամարդը թակել է բնակարաններից մեկի դուռը, և երբ տանտիրուհին բացել է, դանակի սպառնալիքի տակ պահանջել է գումար ու ոսկյա զարդեր։ Կինը դիմադրել է, օգնություն կանչել, ինչից հետո տղամարդը դիմել է փախուստի։
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ դիմակավորը Արարատի բնակիչ Դավիթ Գասպարյանն է:
Հունվարի 25-ի առավոտյան կասկածյալն իր բնակության վայրից բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։
Կատարվում է քննություն: