Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ ՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է Քյարամյանը ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին Վարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. Թաթոյան Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասին 

Իրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույք

Տնտեսություն

ՀՀ Ֆինանսների նախարարությունը, ուսումնասիրելով միջազգային փորձը, հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթ, ըստ որի՝ 3 անգամ ավել բարձր դրույքաչափերով են հարկվելու հին և շարժիչի մեծ հզորություն ունեցող ավտոմեքենաների տերերը:

Այսպիսով՝ 301 և ավել ձիաուժ ունեցող՝ հինգ և ավել տարի առաջ արտադրված ավտոմեքենա­ներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքա­չափը սահմանվելու է 150 դրամ՝ նախկին 50-ի փոխարեն:

Բնապահպան Կարինե Դանիելյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ էկոլոգիական տեսանկյունից դիտարկելու դեպքում՝ կարելի է միայն դրական գնահատական տալ այս նախագծին, քանի որ Երևանում հիմնական աղտոտիչը, ըստ բնապահպանի, ավտոմեքենաներն են: 

«Կայուն զարգացման տեսանկյունից՝ միշտ պետք է բոլոր որոշումները բալանսավորված լինեն էկոլոգիական և սոցիալ-տնտեսական տեսանկյունից: Այս պարագայում՝ մարդիկ բավականին հարված են ստանում. հասկանալի է նաև, որ հին մեքենաներից հրաժարվելու ցանկություն կա, բայց խնդիրը մնայուն է: Պետք է հավասարակշռված որոշումներ լինեն»,- մանրամասնեց Կարինե Դանիելյանը: Մեր զրուցակիցը հավելեց, որ նման որոշում ընդունելու դեպքում պետք է նաև ցույց տալ այն ճանապարհները, որոնց միջոցով կքչացվեն արտանետումները: 

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց նաև տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, որի կարծիքով՝ տվյալ որոշման նախագիծն ընդունողների համար բնության մաքրությունն այնքան էլ առաջնային չէ. «Նրանց հետաքրքրում է միայն բյուջեն լցնելու ֆիսկալ քաղաքականությունը, սա է ամբողջ խնդիրը: Այնտեղ նշվում է 301 և ավելի ձիաուժ ունեցող ավտոմեքենաները: Պետք է արձանագրենք, որ այդքան և մի բան էլ ավելի ձիաուժ ունեն նաև բեռնատար  մեքենաները, որոնք շատ են համայնքներում: Այս կոնտեքստում ևս պետք է դիտարկել, քանի որ միայն մարդատար թանկարժեք մեքենաներն ունեն 300-ից ավել ձիաուժ»: Տնտեսագետը հավելում է նաև, որ պետությունը հաշվի չի առնում բնակչության սոցիալական վիճակը:

Տնտեսագետ, փորձագետ Արթուր Միսակյանն էլ այն կարծիքին է, որ ՀՀ-ն դարձել է հին մեքենաների գերեզմանատեղի, իսկ նոր մեքենաների ներմուծումը խթանելու համար պետք է այլընտրանքային միջոցներ առաջարկել՝ նոր հարկատեսակներ սահմանելու փոխարեն:

«Միշտ կողմնակից եմ եղել նրան, որ եթե ավելի մեծ շարժիչով մեքենա ես վարում, ապա պետք է բնապահպանական ավելի մեծ հարկ վճարես, բայց մեր պայմաններում նման հարկեր կիրառելը, որոնք մարդկանց ֆինանսական վիճակն ավելի են վատթարացնում, տրամաբանական չէ, պետք է այլընտրանք կիրառել: Այսինքն, մարդկանց եկամուտներն ավելանո՞ւմ են, որ կարողանան ավելի շատ հարկ վճարել, այստեղ է ամբողջ խնդիրը: Այս մեկ տարվա ընթացքում ֆինանսական առումով մարդկանց մոտ ի՞նչ է փոխվել, որ հիմա պետք է լրացուցիչ հարկեր վճարեն»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մանրամասնեց Արթուր Միսակյանը: Մեր զրուցակիցը նշեց նաև, որ պետք է ընդունվի օրենքի այնպիսի նախագիծ, որը չանդրադառնա նախորդ տարիներին գնված մեքենաների վրա, քանի որ դրանք ձեռք են բերվել այլ իրականության պայմաններում, իսկ այս նախագիծն ավելի է վատթարացնում վիճակը:

Արթուր Միսակյանը ողջունում է ՀՀ կառավարության՝ էլեկտրամոբիլները ավելացված արժեքի հարկից ազատելու որոշումը, սակայն նկատում է, որ ընդունելը մեկ այլ խնդիր է, իսկ պայմաններ ստեղծելը՝ բոլորովին այլ. «Պետք է լիցքավորման կայաններ լինեն ճանապարհներին: Շատ լավ է, որ մեր երկիրը գնաց այս որոշումն ընդունելուն, քանի որ էլեկտրամոբիլները արտանետումներ չունեն, սակայն ներկրելու և շահագործելու պայմանները ստեղծելը պետք է առաջնային և ձեռնտու դարձնել, այլապես՝ դա դառնում է թղթի կտոր, որի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում»:

Ի լրումն ֆինանսների նախարարության այս նախագծի, հարկ է նշել, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի որոշման համաձայն, այս տարվա հունվարի մեկից՝ մեքենաների մաքսազերծումը կատարվում է մաքսային ծառայության կողմից սահմանված մաքսատուրքերով, ինչպես նաև ինվոյսներով, ինչը նշանակում է, որ հնարավոր չի լինելու մաքսազերծումը կատարել մեքենայի առուծախի փաստաթղթերի հիման վրա։ Սա էլ իր հերթին ենթադրում է, որ սահմանված մաքսատուրքերը խնդիր են դարձնում թարմ մեքենաների ներկրումը ինչպես անձնական օգտագործման, այնպես էլ դրանց առուծախով զբաղվող քաղաքացիների համար: 

Ստացվում է, որ պետությունը մի կողմից դժվարացնում է թարմ մեքենաների ներկրման գործընթացը, մյուս կողմից էլ՝ սահմանափակում երկրի ներսում շահագործվող հին մեքենաների շահագործումը:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետՆշվել է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող մայրաքաղաքը Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան
Ամենադիտված