ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը և հնարավորությունները

Հայաստան

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին ԵԱՏՄ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային ներկայացրել է 2019թ. ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները։ Նախագահությունը ԵԱՏՄ մարմիններում Ռուսաստանից Հայաստանին է անցել 2019թ. հունվարի 1-ից, իսկ այժմ ՀՀ նախագահության գերակայությունների ազդարարմամբ, փաստորեն, նախանշվում են այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ աշխատանքների իրականացումը մոտակա մեկ տարում համարվելու է կառույցի գերակայություն։

Վարչապետի ելույթից կարելի է փաստել, որ Հայաստանի նախագահության շրջանում, ըստ էության, կշարունակվի կառույցի առանցքային նպատակների և արդեն իսկ ձևավորված օրակարգի կյանքի կոչման տրամաբանությունը։

Առաջին հերթին դա վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալների աճին և դրանց խոչընդոտների վերացմանը, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովմանը և այլն։ Այս առումով ՀՀ վարչապետն իր խոսքում կարևորեց հատկապես տրասնպորտային ենթակառուցվածքի զարգացման ու դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, որը զգալիորեն կնպաստի ոչ միայն ապրանքաշրջանառության աճին Միության անդամ երկրների միջև, այլև Միության արտադրանքի արտահանմանն այլ հավանական շուկաներ։ Կառույցի առանցքային նպատակների կյանքի կոչմանը կարող է նպաստել նաև անդամ պետությունների համապատասխան օրենսդրական դաշտի ներդաշնակեցումը, ինչը թույլ կտա նվազեցնել պետությունների և գործարար շրջանակների համար ներկայումս առկա խոչընդոտները։

2019թ․-ին Հայաստանի նախագահության առանցքային ուղղություններից կլինի էներգետիկ ոլորտը։ Դեռ 2018թ․ Միության անդամ երկրների ղեկավարների կողմից հաստատվել է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ծրագիրը, ինչը համարվում է ԵԱՏՄ-ի՝ մինչև 2025թ.-ի առաջնահերթություններից մեկը։ Նշենք, որ սա իրականում բավական երկարաժամկետ գործընթաց է, որն ուղղված է  ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական կայունությանը և էներգետիկ անվտանգության բարձրացմանը։

ԵԱՏՄ-ում օրակարգային առաջնահերթ խնդիրներից է տնտեսության թվայնացման գործընթացը։ Այս առումով, հաշվի առնելով Հայաստանի ներուժն ու հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մեր երկիրը կարող է զգալի ներդրում ունենալ թվային օրակարգի կյանքի կոչման գործում, ինչի արդյունքում նույնպես Միությունում էականորեն կնվազեն մաքսային և առևտրային խոչընդոտները։ Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս թվային օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ նշանակալի քայլեր են իրականացվել ինչպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից, այնպես էլ գործարար շրջանակների նախաձեռնությամբ։

Այս տարի ԵԱՏՄ-ի գործունեության առանցքային ուղղություններից կշարունակի լինել համագործակցությունը երրորդ երկրների և կազմակերպությունների հետ։ Այս ուղղությամբ ՀՀ վարչապետը կարևորել է, մասնավորապես, Իրանի և Չինաստանի հետ առկա համաձայնագրերի կյանքի կոչումը և Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ ընթացող բանակցություններում դրական արդյունքի արձանագրումը։ Անհրաժեշտ է նշել, որ հատկապես Իրանի հետ ԵԱՏՄ-ի փոխգործակցության սերտացման և համաձայնագրի ստորագրման գործում էական դերակատարություն է ունեցել հենց Հայաստանը, որն այդ բանակցություններում ձեռք բերած փորձը կօգտագործի Եգիպտոսի հետ համաձայնագրի պատրաստման գործընթացում, ինչն այս տարի, հավանաբար, ակտիվ փուլ կմտնի։

Վարչապետ Փաշինյանի նշած գերակայություններից առավել աչքի ընկավ կառույցի ներսում վստահության մակարդակի ամրապնդմանանհրաժեշտությունը։ Բանն այն է, որ Միության անդամ պետությունների միջև առկա ցանկացած հակասություն, անուղղակիորեն կարող է վնասել ԵԱՏՄ շահերին, ինչպես նաև նախանշված օրակարգի լիարժեք կյանքի կոչմանը։

Ամփոփելով պետք է նշել, որ ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը բավական լավ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար՝ ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցության արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Այս առումով կարևոր է, որ Հայաստանը ցուցաբերի հավելյալ ակտիվություն և նախաձեռնողականություն, որոնք ինչպես միտված կլինեն ԵԱՏՄ նպատակների իրականացմանը, այնպես էլ կբարձրացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի դերակատարությունը և կընդլայնեն մեր երկրի տնտեսական հնարավորությունները։

Վարդուհի Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված