00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Երիտասարդը գլխով հարվածել է բժշկի քթին՝ դժգոհ լինելով որդու առողջական վիճակի բարելավումից Այո՛, քվեարկել եմ «Իմ քայլի» համար, բայց չեմ ասել, որ իմ պատկերացրածը չեմ արտահայտելու․ Թևան Պողոսյան Երկարաձգելով արտակարգ դրությունը փորձելու են առաջ մղել վիճահարույց նախաձեռնությունները․ Ավետիք Չալաբյան Օրվա խորհուրդը «Իրավունք». Քրգործով անցնող քաղաքապետը փորձել է իրեն դրսեւորել քրեական աշխարհում «Հրապարակ». Արմեն Սարգսյանը օրենքը չի ուղարկի ՍԴ «Հրապարակ». Ո՞վ է վարչապետը՝ Փաշինյա՞նը, թե՞ Թորոսյանը «Փաստ». Իշխանությունների «դեմոմետրը» փչացել է «Փաստ». ՍԴ դատավորներին հնարավոր է ընտրեն աշնանը«Իրատես». Փաշինյանը պաշտոնանկ չի անի Թորոսյանին

Այս իշխանությունը ճակատագրական սխալ թույլ տվեց և չկատարեց խիզախ, բայց միակ ճիշտ քայլը․․․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դավոսյան հանդիպումը ծնեց բազմաթիվ հարցեր, մասնավորապես՝ ի՞նչ կարող էին քննարկել երկու երկների ղեկավարները շուրջ մեկ ու կես ժամ։ Թեպետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ զրույցի ընթացքում եղել է փոխադարձ զրույց ընկալումների մասին, այնուամենայնիվ, այդ հանդիպումը դարձավ հերթական բուռն քննարկումների առիթը, որտեղ դիտարկվում են Արցախի վերաբերյալ ամենատարբեր վարկածները, հնարավոր ռիսկերն ու վտանգները։ Նույնիսկ այս հանդիպումից հետո ռուս քաղաքագետ Սստանիսլավ Տարասովը ենթադրություններ էր կատարել և հայտարարել, որ այս տարվա հունիս ամսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու, որով հայկական կողմը զիջելու է մի քանի շրջաններ։ Այս և վերոնշյալ թեմաների, ինչպես նաև Ալիև-Փաշինյան հանդիպմանը նախորդող ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ։

-Պարո՛ն Մարտիրոսյան, ի՞նչ կարող էին քննարկել երկու հակառակորդ երկրների առաջնորդները 1․5 ժամ ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ։ Փաշինյան-Ալիև հանդիպումից ի՞նչ հետևություններ կարող ենք անել և որքանո՞վ կարող է ռուս քաղաքագետ Տարասովի հայտարարությունը՝ կապված հունիսին հողերի հանձնման պայմանագիր կնքելու հետ, իրականության հետ աղերսներ ունենալ։

-Կարծում եմ՝ ոչ ոք բացի Փաշինյանից, Ալիևից և նրանց կանանցից՝ չգիտեն, թե ինչ են խոսել երկու ղեկավարները: Մեկ ու կես ժամվա ծավալն ինքնին արդեն լուրջ հանգամանք է: Չեմ կարծում, թե այդքան ժամանակ Ալիևը մանրամասն պատմել է այն մասին, թե Հայաստանի որ նախկին ղեկավարն ինչ գին էր ուզում Արցախի ազատագրված յոթ շրջանները վաճառելու դիմաց: Իհարկե, այլ բաներ էլ են խոսել: Այս մասին արդեն բազմիցս արտահայտվել եմ: Հայաստանի շահերին հակառակ են Ալիևի հետ հանդիպումները, բանակցությունները և շփումները: Դա որևէ լավ հանգրվանի մեզ չի հասցնելու: Ես անհանգիստ եմ, բայց Տարասովին նույնպես չեմ հավատում: Որտեղի՞ց գիտե այն՝ ինչի մասին խոսում է: Փաշինյանի բարձր լեգիտիմությունն ու ընդունվածությունը Հայաստանում որևէ դեր չեն կարող խաղալ որևէ տարածք հանձնելու գործում, եթե, հանկարծ, վարչապետը նման ծրագրեր կամ մտադրություն ունենա: Այդ ամբողջ լեգիտիմությունը մի քանի օրում հօդս կցնդի հենց այն պահին, երբ հայտնի կդառնա, որ նման մտադրություններ կան: Եվ կարծում եմ, հուսով եմ, գրեթե վստահ եմ, որ Փաշինյանը դա լավ է հասկանում: Հետևաբար չեմ ուզում հավատալ այն տեսություններին, թե նա կարող է գնալ նման քայլերի: Ես առավել հակված եմ նրան, որ Տարասովն ու իր գաղափարակիցներն առանձին օրակարգ են հետապնդում: Ոչինչ բացառված չէ, բայց գոնե այս պահին նշված սցենարն ինձ մեծապես անհավանական է թվում:

- Բուռն քննարկումների առիթ դարձավ տարածքներ՝ խաղաղության դիմաց խոսակցությունները։Հանրության մեջ այսպիսի խոսակցություններ շրջանառելը ինչի՞ կարող է հանգեցնել։

-Շատ լավ է, որ քննարկվում է և քննարկողներից մեկն էլ ես եմ: Ի տարբերություն շատ այլոց՝ մենք հսկայական աշխատանք ենք կատարել այս դաշտում դեռևս երկու տարի առաջ՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Անգամ Շուշիում ծավալուն միջոցառում անցկացրինք, որի ժամանակ ընդունեցինք հայտնի «Շուշիի հռչակագիրը»: Հիմա քննարկումները վերսկսվել են, որովհետև իշխանությունը տարօրինակ կերպով սկսել է շատ ակտիվ հարաբերվել Ադրբեջանի ղեկավարության հետ: Իսկ, քանի որ Մադրիդյան սկզբունքների շուրջ են բանակցությունները շարունակում վարվել, իսկ դրանք ծնունդն են Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարների և գործողությունների, մեր քննարկումները նպատակ ունեն զգուշացնելու նոր իշխանություններին, որպեսզի չմտնեն այն ճահիճը, որտեղից վերադարձ չկա: Նոր իշխանությունում՝ թե՛ գործադիրում և, թե՛ օրենսդիրում հանդիպում են մարդիկ, որոնք ԼՏՊ-ի իբրև թե խաղաղասիրական, իբրև թե հաշտության հնարավորության ջատագովներն են: Մյուս կողմից՝ Մադրիդյան սկզբունքները շարունակում են նոր թափ ստանալ՝ արդեն լեգիտիմ իշխանությունների օրոք: Սրանք խնդիրներ են, որոնց նոր իշխանությունները պետք է շատ լուրջ մոտենան: Իրենց ընտրել է ժողովուրդը և ժողովուրդը շարունակում է հավատալ իրենց։ Անել մի բան, որ ոչ թե ժողովրդի՝ այլ ավելի բարձրազգային շահերին կարող է սպառնալ՝ չի կարելի: Քննարկումները դրան են ուղղված՝ սթափեցնելու և օգնելու: Եվ նախևառաջ օգնելու, ոչ թե ինքնանպատակ քննադատելու: Գոնե մեր մասով այդպես է:

-Եվ վերջում, ի՞նչ եք կարծում՝ Բոլթոնի հետ վարչապետի հեռախոսազրույցի ժամանակ իսկապես քննարկում չի՞ եղել Արցախյան խնդրի շուրջ, ինչպես Փաշինյանն է նշում։

-Ես այդ հեռախոսազրույցը չեմ լսել, ո՛չ Բոլթոնի, ո՛չ էլ Փաշինյանի գրասենյակում այդ պահին չեմ եղել և երկուսից ոչ մեկի հետ չեմ խոսել: Նման պայմաններում այլընտրանք չկա, քան հավատալ կողմերից մեկի խոսքերին, եթե մի կողմն է խոսում: Իսկ ընդհանրապես՝ իսկապես հնարավոր է՝ չի եղել: Ես հավատում եմ վարչապետի խոսքերին: Ամերիկյան դիվանագիտությունը հաճախ ակնարկներով է վարվում, կամ՝ լռությամբ՝ թողնելով դիմացինի երևակայությանը: Գուցե հենց այդպիսի մի հանգամանք է գործել: Քանի որ Հայաստանի իշխանություններն ակտիվորեն սկսել են բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ, բնական է, որ կողմնակի ճնշումները՝ հասնելու ժամանակավոր «խաղաղության», մեծանալու են: Դրան այլընտրանք չի լինելու: Հետևաբար, հիմա՝ որ երկրի կարևոր որ պաշտոնյան ինչ կասի՝ ընդհանուր առմամբ մեծ բան չի փոխում: Կարևորն այն է, որ Մադրիդյան կործանարար սկզբունքներն են դարձյալ բանակցվում: Ամեն բան դրանց շուրջ է վաղուց կառուցված: Եվ որքան էլ Փաշինյանը հող հանձնող չլինի, որքան էլ նախորդ կառավարիչների դավաճանական գիծն իրականացնող չլինի՝ ճնշումը նրա վրա մեծանալու է: Այս իշխանությունը ճակատագրական սխալ թույլ տվեց և չկատարեց խիզախ, բայց միակ ճիշտ քայլը՝ հանելու սեղանից այդ կործանարար փաստաթուղթը և դրանով վիճակն ավելի է բարդանալու: Ճնշելու են, Հայաստանում դիմադրելու են և վերջում այլ՝ առավել տհաճ սցենարներ են հրապարակ գալու:

Հարցազրույցը՝ Արմինե Արմենակյանի

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
10 Հուլ
Երիտասարդը գլխով հարվածել է բժշկի քթին՝ դժգոհ լինելով որդու առողջական վիճակի բարելավումից Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ. Հակոբ ԱրշակյանԿյանքից հեռացել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Ահազանգ՝ Գորիսից. տներից մեկի բակային ծածկում հրդեհ է բռնկվել Այո՛, քվեարկել եմ «Իմ քայլի» համար, բայց չեմ ասել, որ իմ պատկերացրածը չեմ արտահայտելու․ Թևան Պողոսյան Երկարաձգելով արտակարգ դրությունը փորձելու են առաջ մղել վիճահարույց նախաձեռնությունները․ Ավետիք Չալաբյան Օրվա խորհուրդը «Իրավունք». Քրգործով անցնող քաղաքապետը փորձել է իրեն դրսեւորել քրեական աշխարհում Աստղագուշակ՝ հուլիսի 10-ի համար «Հրապարակ». Արմեն Սարգսյանը օրենքը չի ուղարկի ՍԴ «Հրապարակ». Ո՞վ է վարչապետը՝ Փաշինյա՞նը, թե՞ Թորոսյանը «Փաստ». Իշխանությունների «դեմոմետրը» փչացել է «Փաստ». ՍԴ դատավորներին հնարավոր է ընտրեն աշնանը«Իրատես». Փաշինյանը պաշտոնանկ չի անի Թորոսյանին «Փաստ». «Իմ քայլում» միմյանց չեն վստահում ու զբաղված են «բոչկա գլորելով» Ծանր խորհրդարանական օրեր են սպասվում․ «Հրապարակ» «Ժողովուրդ»․ Ինչ կապ ունեն պատգամավորն ու փոխնախարարըՄսի արտադրության ծավալները նվազել են․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում«Հրապարակ». Մխիթար Հայրապետյանի նշանակումը զարմացրել է Ֆերնանդո Ալոնսոյի աշխատավարձը «Ռենոյում» կազմում է տարեկան մոտ 15 միլիոն ֆունտ․ The SunՏղամարդը փոխել է սեռը և այժմ «լեսբիական» հարաբերություների մեջ է գտնվում իր կնոջ հետ (լուսանկարներ)Ռուս լրագրող Բաբչենկոյին Ռուսաստանում ահաբեկիչ են հայտարարելՍա դեռ սկիզբն էլ չի. մերժվել է միայն հայցի ապահովման միջնորդությունը. Ալվինա Գյուլումյան (տեսանյութ) «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կգլխավորի «Բետիսը»Մոսկվայում հուլիսի 13-ից դիմակների ռեժիմը կչեղարկվիՄենք հո իրար ստուգելու չէինք գնացել. Վանաձորի քաղաքապետը` մարզպետի հայտարարության մասին Հայաստանցիներն առանց վիզայի կարող են 63 երկիր այցելել. հրապարակվել է անձնագրային ինդեքսը Սեուլի անհետացած քաղաքապետին մահացած են գտել․ CGTNՌԴ Ուֆա քաղաքում միայնակ մնացած երկու երեխաներն ապահով հասել են Հայաստան (լուսանկար)Ինքնասպանություն` Երևանում․ միջին տարիքի տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել Մեծ թվով հրշեջներ՝ օպերայի շենքի մոտ (տեսանյութ) Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է սեքսուալ կերպարներում (տեսանյութ)Ցավ եմ ապրում դրսում ապրող իմ հայրենակիցների համար, որ ակամա դարձան իշխանության կեղտոտ հնարքի սպառողը․ Զոհրաբյան Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ 38-ամյա վարորդը տեղում մահացել է Լյուբով Ուսպենսկայան ընկել է իր սեփական տան մեջ և բազմաթիվ կոտրվածքներ է ստացել Տրանսպորտային միջոցի սեփականատերը կտուգանվի վաճառքի և վարձույթի նպատակով մայթեզրին կայանելու համար Ամուլսարում հանքի շահագործմամբ շահագրգռված են Թուրքիայի քաղաքացիներ․ ՀԲՃՀնարավոր են որոշակի դժվարություններ ցանցի ընդհանուր աշխատանքում. Ucom-ը հայտարարություն է տարածելԱզարը պատրաստ է խաղալ «Ալավեսի» դեմ․ ԶիդանՌուսաստանում տուգանում են ՀՀ պետհամարանիշեր ունեցողներին. Գեղամ Ադյան Նիկոլը Փաշինյանը և ողջ կառավարությունը ստում են. Արսեն ԲաբայանՍտեփան Քարտաշյանը նշանակվել է ՀՀ նախագահի ռեֆերենտ Կարծում եմ՝ եթե հիմա չգնանք համագործակցության, ապա այս տեսքով նախագիծը առաջացնելու լուրջ հակազդեցություն. ՀովհաննիսյանՏղամարդը սպանել է կնոջը` 106 հարված հասցնելով Խոշոր վթար` Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. կա 5 վիրավոր Հայկական կարճամետրաժ` կարմիր խնձորների, կուսաթաղանթի ու կույս աղջիկների մասին (տեսանյութ)Դիրքորոշումս հրապարակավ ազատ արտահայտելու համար ինձ տեղեկացրին, թե այսպես ենք քո հանդեպ վարվում, որ հեռանաս. Թևան ՊողոսյանԳագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքի ժամկետը երկարացվել է երկու ամսովԼոռու մարզպետն անբավարար է գնահատել Վանաձորի համայնքապետարանի աշխատանքը
Ամենադիտված
Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Բաժանվել ենք. պատճառն անցյալս է և տարիքս». Շպռոտի գրառումը Արծիվը շնաձուկ է որսացել և բարձրացրել օդ (տեսանյութ) Վերա Բրեժնևայի կիսամերկ կուրծքը խելքահան է արել երկրպագուներին (տեսանյութ, լուսանկար)Ծնվել է Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի առաջնեկը (տեսանյութ)Սեյրան Օհանյանի կինը երգ է ձայնագրում«Թող պարետը մեզնից վախենա». տրանսվեստիտ մարմնավաճառները հրաժարվում են դիմակ կրել (տեսանյութ) Կորոնավիրուսի երկրորդ ալիք կարող է և չլինել․ ԱՀԿ Լույս աշխարհ է եկել դիմահարդար Գոհար Ավետիսյանի առաջնեկը (լուսանկար)«Ռուս Քարդաշյանը» ցուցադրել է իր շքեղ բարեմասնությունները (լուսանկարներ)
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԼույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Զավեշտալի դեպք Հայաստանում. կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ Իմ Լույսը գնա՜ց․ Կարեն Չիլինգարյանի կնոջ հուզիչ գրառումըՀուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին մենք կմոռանանք կորոնավիրուսի մասին«Երբ գյումրեցին ասում է՝ ես գյումրեցի եմ, դիլիջանցին՝ դիլիջանցի եմ, նորմալ է, բայց, երբ երևանցին ասում է՝ ես երևանցի եմ, չգիտես ինչու, ընկալվում է տարանջատում»
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԼույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Արտակ Ալեքսանյանը լուրջ վնասվածքներ է ստացել. նրան վիրահատում են