«Եթե նեղացած լինեի, այստեղ չէի լինի». Լևոն Մնացականյանը «Եռաբլուր» պանթեոնում է (տեսանյութ)
ՏեսանյութերԱրցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը «Եռաբլուրում» հրաժարվեց խոսել իր պաշտոնանկության մասին։
«Նորից անդրադառնալ չեմ կարող։ Իհարկե, նոր իշխանությունից նեղացած չեմ, եթե նեղացած լինեի, այստեղ չէի լինի»,-ասաց նա։
Նշենք, որ Լևոն Մնացականյանը զբաղեցնում է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի պաշտոնը։
Տեսանյութը՝ News.am-ի։