00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Եվրո-2020. ընտրական փուլի օրվա արդյունքները (տեսանյութ)Քաղաքապետարանը և «Մայքրոսոֆթ»-ը Երևանի համար կմշակեն «խելացի քաղաքի» ռազմավարություն Սանդրա Բալոկը վաճառքի է հանել իր առանձնատունը (լուսանկարներ)Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Գևորգ Ղազարյանը` հավաքականի խաղի մասին Այս շինծու գործը ճշմարտությունից այնքան է հեռու, ինչքան խոզը տուռնիկից. Ֆլեշի Բարսեղ Էմինեմի դուստրը լողազգեստով նոր լուսանկարներ է հրապարակելԱրմեն Գյուլբուդաղյանցը` հավաքականի պարտության մասին (տեսանյութ)Զարուհի Բաթոյանն ընդունել է Լիլիթ Մակունցի մարտահրավերը (տեսանյութ) Համացանցը ծաղրում է պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին

Իմ երգով քննադատել եմ մեր իրականությունը․ Աննա Խաչատրյանը՝ «Գրող ու սև ցավ» երգի մասին (տեսանյութ)

Հայկական երգարվեստում փորձառու երգչուհիներից մեկը՝ Աննա Խաչատրյանն օրերս ներկայացրել է իր նոր՝ «Գրող ու սև ցավ» երգի տեսահոլովակի։ Երգը և տեսահոլովակն ամբողջությամբ դրական և բարձր տրամադրություն են ապահովում։ Երգի խոսքերի հեղինակը հենց Աննան է, իսկ երաժշտությունը գրել է Նիկ Եգիբյանը։ Երգչուհին ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ վաղուց էր ցանկանում անել մի բան, որը հայ ժողովրդի պատկերացրած տեսահոլովակ հասկացությունից փոքր ինչ կտարբերվեր։

«Ես հոգնել եմ երգից, երաժշտությունից բացասական էներգիա ստանալուց։ Ես ցանկանում եմ ավելի ուրախ տրամադրություն փոխանցել, ավելի հումորային, ոչ թե հուզիչ ու լացակումած։ Երգը գրելու ընթացքում թեկուզև երաժշտությունն ուրախ էր, բայց բառերից ստացվում էր, թե ես տանջվում, տառապում եմ, ես էլի սիրահարված եմ և ինչ-որ մեկին կանչում եմ, բայց նա չի գալիս՝ ես էլ ասում եմ՝ դե չի գալիս գրողին գա (ժպտում է, խմբ.), այդպես էլ դարձավ երգի անվանումը՝ «Գրող ու սև ցավ»»,- պատմելով երգի ստեղծման ընթացքից ասաց Աննան։

Երգչուհին անդրադառնալով արձագանքներին, youtube-յան ալիքի մեկնաբանություններին, որոնց մեջ նաև հանդիպում են քննադատություններ, նկատեց, որ հումորով է վերաբերվում դրանց, քանի որ երգը ստեղծելիս նա որևէ լուրջ էմոցիաներ չի ներդրել։

«Մարդիկ չգիտես ինչու շատ լուրջ են վերաբերվում այս ամենին։ Գրում են՝ հայերենում գեղեցիկ նախադասությունները վերջացե՞լ են: Մարդիկ կան, որ գրում են ուղղակի գրելու համար, կամ էլ պարզապես պարապ են։ Ներողություն եմ խնդրում նրանցից, որ իրենց սպասելիքները չեմ արդարացրել։ Ես ցանկանում եմ աշխատանքային ընթացք, հետաքրքիր պահեր, հիշողություններ։ Իհարկե, ոչինչ չի բացառվում, եթե հայտնվի այնպիսի երգ, որը կլինի ինձ համար հոգեհարազատ, ասելիք կունենամ այդ երգով՝ կկատարեմ նաև դա։ Այս տեսահոլովակով ես ուղղակի դրական լիցքեր եմ փոխանցում»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե ինչու գլխավոր հերոսուհուն հենց նա չի մարմնավորում, երգչուհին նկատեց, որ տեսահոլովակը ծայրից ծայր չափազանցություն է և տեսահոլովակի բովանդակության համապատասխան է ընտրվել հերոսուհին․ «Տեսահոլովակում դերերով փոխված էին աղջիկն ու տղան։ Հիմա կյանքում էլ է այդպես՝ աղջիկներն են ընկած տղաների հետևից, և ես դա աննորմալ եմ համարում ու իմ երգով ծաղրում եմ մեր իրականությունը, հումորի միջոցով քննադատում այն։ Այսինքն այն գրոտեսկային իրավիճակները, որ կյանքում նորմալ չեն՝ հավաքել եմ և դարձրել ուրախ տեսահոլովակ»։

Վերջում երգչուհին ցանկացավ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանցից, որոնք օգնել են ամբողջ աշխատանքի ընթացքում․

«Այն մարդիկ, որոնք ինձ քննադատել են, նրանց ևս շնորհակալություն եմ հայտնում․ առողջ քննադատությունը ինձ համար միշտ ընդունելի է։ Կուզեմ շնորհակալություն հայտնել նաև իմ ընկերներին՝ Մաշային, Մարկին, Արտակ Մարտիրոսյանին, Վիգեն Ահարոնյանին, Նարեկ Մելիքյանին և Արսեն Գևորգյանին, եթե նրանք չլինեին այդ տեսահոլովակը չէր ստացվի այն, ինչ ստացվել է»։ 

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

Լրահոս
27 Մար
Եվրո-2020. ընտրական փուլի օրվա արդյունքները (տեսանյութ)Քաղաքապետարանը և «Մայքրոսոֆթ»-ը Երևանի համար կմշակեն «խելացի քաղաքի» ռազմավարություն Սանդրա Բալոկը վաճառքի է հանել իր առանձնատունը (լուսանկարներ)Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Գևորգ Ղազարյանը` հավաքականի խաղի մասին Տղամարդն ամուսնացած սիրուհու գրկում մահացել է վիագրայի գերչափաքանակի պատճառով Այս շինծու գործը ճշմարտությունից այնքան է հեռու, ինչքան խոզը տուռնիկից. Ֆլեշի Բարսեղ Էմինեմի դուստրը լողազգեստով նոր լուսանկարներ է հրապարակելԱրմեն Գյուլբուդաղյանցը` հավաքականի պարտության մասին (տեսանյութ)Զարուհի Բաթոյանն ընդունել է Լիլիթ Մակունցի մարտահրավերը (տեսանյութ) Համացանցը ծաղրում է պատգամավոր Վլադիմիր ՎարդանյանինՋասթին Բիբերը ժամանակավորապես դադարեցնում է երաժշտական կարիերան Լարսը ժամանակավորապես փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար «Ապեր, երդվի, որ դու բանակից փողով չես ազատվել» Հայաստանի հավաքականը կրկին պարտվեց (տեսանյութ)Ցավոք սրտի Եվրամիության անդամ երկրները չեն արագացրել համաձայնագրի վավերացման գործընթացը. Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը մարզադաշտից հետևել է Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը (լուսանկարներ) Բուհերի խորհուրդներում հիմա ավելի շատ ՀՀԿ-ականներ կան, քան ՔՊ անդամներ. Հովհաննես Հովհաննիսյան Մանկական ատրակցիոնը լի է մահացու վտանգավոր մանրէներով. հետազոտություն Թագուհի Ղազարյանն ԱԺ ամբիոնից հորդորեց ՀՔԾ-ին վերանայել իր որոշումըՄոնթեն ու Մանվելը Քաղաքապետն ուղղակի մանիպուլյացիա է անում՝ ցույց տալով, թե իբր Սանիթեքին պատժում է Հայաստանի հավաքականը պարտվում է (առաջին խաղակես)Մի հատ Գագիկ Ջհանգիրյանին հարցրեք, թե Վազգեն Սարգսյանի թաղման օրը ինչ աճուրդի էր մասնակցում. Հարություն Հարությունյան (տեսանյութ)«Մարդկանց մեծ չափաբաժնով Սեր է պակասում»․ ՍիրուշոԳյուղապետից դժգոհ 43-ամյա քաղաքացին գերեզմանոցում փորձել է ինքնասպան լինելԳյումրիում երեք քաղաքացի թունավորվել էՄեկ միլիոն դոլար՝ «Աշխարհի լավագույն ուսուցչին» Քիմ Քարդաշյանը Փարիզում շրջել է կիսաթափանցիկ հագուստով (լուսանկարներ)Ռիփին կաշվե տաբատով ընդգծել է սեքսուալ կազմվածքը Օպերայի շենքի արտաքին լուսավորությունը կփոխվի. Հայկ Մարությունն ու Կոնստանտին Օրբելյանը հանդիպել են Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ֆինլանդիայի դեմ խաղում 8 հաճարենի է ապօրինի հատվել․ պետությանը պատճառվել է 1.587.000 դրամի վնաս Առողջապահության նախարարությունը մինչ այս պահն արել է ամեն հնարավոր բան. Արսեն Թորոսյանը՝ Նաիրա Զոհրաբյանին ՊՎԾ-ն հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացի ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել «Երբեք չեմ թողնի․ և դու ինձ մի թող». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին Օպերի Արմենը՝ հարկերից խուսափող Անանյանի կուրսեցին, նորից օպերի պետ է նշանակվել Facebook-ը հեռացրել է Ռուսաստանի հետ առնչություն ունեցող 1907 էջ Զարթոնքի բնակիչները փակել են Երևան-Գյումրի երկաթգիծը Հայազգի փաստաբան Մարկ Գերագոսը կասկածվում է Nike-ից միլիոններ շորթելու մեջ Ինչ-որ մեկը ստում է. Փաշինյանն՝ ընդդեմ վիճակագրությանՈսկու շուկայից գնել է կեղծ ոսկու ձուլակտոր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեցՄայիսյան տոներին ընդառաջ Մոսկվայից Երևան ավիատոմսերը թանկացել են NBA. օրվա արդյունքները (տեսանյութ)Պատասխան կրակով կասեցվել է հակառակորդի ինժեներական աշխատանքները դիրքերում Մի հարց, որում Սերժը ճիշտ էր, իսկ Նիկոլը՝ սխալ Բոգոն ապօրինի գործունեություն է ծավալում․ տեսչական մարմինը չի ժխտումԵվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանը կունենա 6 մասնակից
Ամենադիտված
«Չէ, դու հայ չես , դու չես կարող կրել այս հզոր ազգի գենը»․ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը զայրացել է Լևոն Քոչարյանը մեդալ է նվաճել (տեսանյութ)Նատալիա Օրեյրոյի մեջքին գրված է Երևան (լուսանկարներ)Ես մինչև 2018 թ. ապրիլի 24-ը բջջային հեռախոսահամար երբևէ չեմ օգտագործել. Սերժ Սարգսյանի ցուցմունքը (մաս 3) Ոստիկանը գնդակոծել է իր պահանջով չկանգնած «07»-ը, որի մեջ 10-րդ դասարանցի 3 տղաներ էին, նրանցից 2-ը սպանվել են, 1-ը՝ վիրավորվել. 1992 թ. ինչպես եղել է․ 1in.amՇնորհակալ եղեք, որ չեք կրճատվում. Ալեն Սիմոնյանը՝ մաքրուհիներինԲա տենց լավ լուրերը ինչի՞ եք գաղտնի պահում մարդկանցից. Փաշինյանը՝ Ջավադյանին (տեսանյութ)Փաշինյանն ու Մարությանը ձեռնոցը սխալ են հագելՆոր քրեական գործ՝ ընդդեմ Ալիկ Սարգսյանի և Լևոն ՅոլյանիԳյուղապետի որդին, քրեական հեղինակությունների աջակցությամբ, հողերը գողանում է
Վարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող, 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը (տեսանյութ)Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք է ստացել 3 քաղաքացի, որոնցից 1-ը ԱԺ պատգամավորի եղբորորդին էՅուրի Վարդանյանի առանձնատանն այսուհետ կապրի Սերժ Սարգսյանը Օրվա կադրը. Փաշինյանի ու իր տիկնոջ շաբաթ երեկոն«Չէ, դու հայ չես , դու չես կարող կրել այս հզոր ազգի գենը»․ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը զայրացել է«Սրտնեղում եմ». Մարիամ Փաշինյանը գրառում է կատարել Արյունոտ առավոտ՝ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում (լուսանկար)Կոնգրեսի օրակարգում են Հայաստանի դեմ պատժամիջոցները. ո՞րը կլինի Փաշինյանի քայլըՔոչարյանը ասաց, թե որտեղ կձախողվի Փաշինյանը
Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցՀրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՊԵԿ-ի «Նակոլկա Շուշոն»՝ իր անձին վերաբերվող լուրերի մասինՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՎարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող, 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը (տեսանյութ)Փողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրելԿարեն Կարապետյանը ժամանում է Հայաստան