00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է «Ուրալի» խառը կազմինՋենիֆեր Լոպեսը` մերկապարուհու կերպարում (տեսանյութ, լուսանկարներ)«Արսենալ»-«Բատե».Եվրոպա Լիգան որպես լոնդոնցիների միակ փրկություն Եղանակը ՀայաստանումԿյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ղազարավանում բռնկված հրդեհը մեծ վնաս է պատճառել Փաշինյանը Դսեղ մեկնել է ուղղաթիռով. վարչապետի մամուլի խոսնակՆիկոլ Փաշինյանը գրքեր նվիրեց անցորդներին «Արցախ»-ը հաղթանակ է տոնել Սաշիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքն անհիմն ու ապօրինի է. փաստաբան

Ռուսական Коммерсанть-ն անդրադարձել է ծխախոտային ոլորտի նորարարություններին

Մաս երկրորդ

«Առանց կրակի ծուխ չի լինում. նորարարությունները ծխախոտային ոլորտում՝ ինչպես է դա արվում». այսպես է կոչվում ռուսական հանրահայտ Կոմերսանտ պարբերականի գիտական հավելվածում տեղ գտած հոդվածը, որում հեղինակ Ռոման Ռոժկովն անդրադառնում է IQOS նորարարական արտադրանքին, բացահայտում գիտական հետազոտությունների արդյունքները, հերքում շուկայում տարածված առասպելները: Հոդվածի հայալեզու տարբերակը ներկայացնում ենք ստորև:

 Վիճակագրություն և առասպելներ

«1880-ական թվականներից ի վեր, երբ սկսվեց սիգարետի արտադրությունը, արտադրական գործընթացում շատ քիչ բան է փոխվել», - ասում է Ֆիլիպ Մորրիսի հաղորդակցությունների  գծով ավագ փոխնախագահ Մարիան Զալցմանը.- Սակայն վերջին տասնամյակում մեր առաջ ծառացավ մի խնդիր. Ինչ կլիներ, եթե տեխնոլոգիաներն օգնեին նվազեցնել ծխողների հիվանդադալու ռիսկը, բայց նաև թույլ տային վայելել նույն հաճույքը: Եվ 21-րդ դարը դա հնարավոր դարձրեց»:

Այսօր առանց ծուխ արտադրանքի՝ մարդու օրգանիզմի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ հետազոտություններ անցկացվում են Շվեյցարիայում (Նյուշատել քաղաքում, որտեղ տեղակայված է Ֆիլիպ Մորրիսի գիտահետազոտական կենտրոնը) և Սինգապուրում՝ ավելի քան 430 գիտնականների և փորձագետների կողմից, ովքեր ներկայացնում են ավելի քան 30 գիտական ուղղություն, ինչպիսիք են բժշկությունը, դեղագործությունը, թունաբանությունը, քիմիան, կենսաբանությունը, ինֆորմատիկան և այլն:

 «Ես ինքս սիգարետ եմ ծխել ու հստակ գիտեմ, թե ինչ վնաս է այն հասցրել իմ օրգանիզմին, չէ որ  ես գիտնական եմ», - ասում է Մոյրա Գիլքրիստը: Վիճակագրությունը համառ բան է, և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները ցույց են տալիս, որ սիգարետը սպանում է այն սպառող մարդկանց մինչև 50 տոկոսին: Ամեն տարի սիգարետը հանգեցնում է գրեթե 7 միլիոն մարդկանց մահվան, որոնցից 6 միլիոնը սպառող ու նախկին սպառող են, իսկ ավելի քան 890 հազարը՝ երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվող չծխողներ: «Եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, 2030 թ. մահվան ամենամյա թիվը կարող է գերազանցել 8 միլիոնը», - զգուշացնում են ընկերության աշխատակիցները:

Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, սիգարետի սիրահարներին առողջության սպառնալիքը չի կանգնեցնում: Տիկին Գիլքրիստը նշում է ԱՀԿ-ի ցուցանիշները. այսօր աշխարհում կա մոտ 1,1 միլիարդ չափահաս ծխող, իսկ 2025 թ.-ին, հաշվի առնելով ժողովրդագրական փոփոխությունները, դրանց թիվը կմնա գրեթե նույնը:

Ինչպես խոստովանում են ընկերության աշխատակիցները, նման վիճակագրությունը պարտավորեցնում է Ֆիլիպ Մորրիսին փնտրել այլընտրանք սովորական սիգարետին, որի վնասը հայտնի է ու լավ ուսումնասիրված: Այո, ծխելը կախվածություն է առաջացնում ու մի շարք լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում. դա Ֆիլիպ Մորրիսում ընդունում են: Այնուամենայնիվ, այն, որ ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների հիմնական պատճառը նիկոտինն է,  ոչ այլ ինչ է, քան հավերժական առասպել: «Դա այդպես չէ, խնդիրը նիկոտինը չէ: Այն բնականորեն առկա է ծխախոտաբույսի մեջ: Ընդհանուր առմամբ, նիկոտինը ունի բնական ծագում. այն առկա է ինչպես ծխախոտաբույսի, այնպես էլ այլ բույսերի մեջ, օրինակ, սմբուկի կամ կարտոֆիլի», - ասում է տիկին Գիլքրիստը: Նիկոտինը, իհարկե, անվնաս չէ, այն կախվածություն է առաջացնում, այնուամենայնիվ նիկոտինը չէ ծխելու հետ կապված հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը:

Խնդիրը կայանում է այրման արգասիքների մեջ. տասնյակ տարիների գիտական ​​հետազոտություններ վկայում են՝ ծխելու հետ կապված հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը հենց այրման հետևանքով առաջացած նյութերն են: Ինչպես բացատրեցին Ֆիլիպ Մորրիսում, հենց այրման ընթացքում է արտազատվում է սիգարետի ծխում հայտնաբերված բարձր ակտիվությամբ վնասակար քիմիական նյութերի մեծ մասը: Դրանց թվում են ալդեհիդները, ակրոլեինը, բենզոպիրինը, բութադիենը եւ այլ քաղցկեղածին տոքսիններ:  Եթե ​​մենք մանրամասն դիտարկենք սիգարետի այրման գործընթացը, ապա կտեսնենք, որ  սիգարետի ծայրին ջերմաստիճանը կարող է հասնել ավելի քան 800-900 ° C-ի, ինչը հանգեցնում է ածխածնի երկօքսիդի եւ ջրի գոլորշու արտազատմամբ օրգանական նյութերի ամբողջական այրմանը: Սակայն սիգարետի մյուս հատվածում, որն ավելի մոտ է ֆիլտրին, ջերմաստիճանն արդեն մի փոքր ավելի ցածր է`  մոտ 600 ° C:

«Նման ջերմաստիճաններն առաջացնում են քիմիական ռեակցիաներ ևարտազատում ավելի քան 6000 տարբեր քիմիական նյութեր, որոնցից մոտավորապես 100-ը դասակարգվում են որպես վնասակար կամ պոտենցիալ վնասակար առողջության համար»,-  շարունակում է Քրիստինա Ապետրեյը՝ կենտրոնի արտադրանքի մշակման և պլանավորման գծով ղեկավարը: - «Այդ նյութերը կարող են առաջացնել, օրինակ, թոքերի քաղցկեղ, սրտանոթային հիվանդություններ, էմֆիզեմա և այլն»:

Այդ իսկ պատճառով էլ Ֆիլիպ Մորրիսը մշակում է նվազեցված ռիսկով արտադրանք, որի տարատեսակն է IQOS ծխախոտի տաքացման համակարգը: Ընկերության նպատակն է ստեղծել նիկոտինի մատակարարման համակարգեր, որոնք աշխատում են առանց այրման: Ֆիլիպ Մորրիսի առանց ծուխ պրոդուկտների ընտանիքում առկա է ոչ միայն IQOS-ը, այլև էլեկտրոնային սիտարետ, ինչպես նաև առանց այրման նիկոտին մատակարարող այլ  արտադրատեսակներ:

Ընկերության գիտական գնահատման ծրագիրը հիմնված է քիմիայի, կենսաբանության, ինֆորմատիկայի ու բժշկության ոլորտներում կիրառվող փորձի վրա:

Գիտական ​​փորձերի անցկացման շնորհիվ Ֆիլիպ Մորրիսում ապացուցեցին, որ IQOS-ի օգտագործման ժամանակ ծխախոտի այրումը բացակայում է, ինչը թույլ է տալիս բացառել ածխածնի երկօքսիդի՝ վնասակար ու թունավոր գազի ձեւավորումը: Ստացված գոլորշին պարունակում է միջինում 90% ավելի քիչ վնասակար նյութեր, քան փորձագիտական նպատակներով օգտագործվող սիգարետի ծխում:  Միևնույն ժամանակ, առանց այրման աշխատող արտադրատեսակները համային ու հոտային հատկանիշներով գրեթե նույնական են սիգարետի հետ. նրանք ունեն սիգարետին նման զգայական ընկալումներ, նման է նաև ծիսակարգը, որը, ըստ փորձագետների հավաստման, սովորաբար շատ թանկ է ծխողների համար:

Ֆիլիպ Մորրիսի հետազոտությունների ու մշակումների կենտրոնում «Կոմերսանտ-Գիտության» լրագրողական խմբին ցուցադրվեց օդի Քեմբրիջյան ֆիլտրով փորձը. Փորձագիտական հատուկ մեքենայի միջոցով հստակ երևաց ծխախոտի ծխի և IQOS-ի արտազատած աերոզոլի տարբերությունը: Ի սկզբանե բոլորովին սպիտակ ֆիլտրերից մեկը ենթարկվեց ծխախոտի ծխի, մյուսը` IQOS աերոզոլի ազդեցության: Ծխախոտի ծխի ազդեցությունից հետո առաջինը ամբողջովին դարչնագույն դարձավ: Սակայն IQOS-ի աէրոզոլի ազդեցության ներքո երկրորդը մնաց գրեթե սպիտակ:

Տպավորիչ է նաև գործարանը, որտեղ մեկ րոպեում արտադրվում է մոտ 8 հազար ծխախոտային գլանակ: Դա գրեթե անմարդաբնակ գործարան է. փաստորեն, միայն մի քանի մարդ հետևում է ամբողջ գործընթացին, մինչդեռ բոլոր աշխատանքները կատարվում են ավտոմատացված միջոցով: Միևնույն ժամանակ, գործարանի տարածքում մշտապես աշխատում են չորս ռոբոտներ, որոնց հետագծով մարդկանց քայլելն արգելված է: Հատկանշական է, որ բոլոր ռոբոտների անունները համաշխարհային կինոյի հայտնի հերոսների անուններն են, օրինակ՝ «3-CPO», «Wall-E» և այլն:

 
Լրահոս
19 Փետ
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է «Ուրալի» խառը կազմինՋենիֆեր Լոպեսը` մերկապարուհու կերպարում (տեսանյութ, լուսանկարներ)Թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տունը«Արսենալ»-«Բատե».Եվրոպա Լիգան որպես լոնդոնցիների միակ փրկություն Եղանակը ՀայաստանումԿյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ղազարավանում բռնկված հրդեհը մեծ վնաս է պատճառել Փաշինյանը Դսեղ մեկնել է ուղղաթիռով. վարչապետի մամուլի խոսնակՆիկոլ Փաշինյանը գրքեր նվիրեց անցորդներին «Արցախ»-ը հաղթանակ է տոնել Սաշիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքն անհիմն ու ապօրինի է. փաստաբան Լիբանանի վարչապետը կայցելի Հայաստան «Այդպիսիք շատ չեն մեր կողքին, ափսո՜ս…»․ Հասմիկ Պապյանը՝ Կարլ Լագերֆելդի մահվան մասին Թումանյանի մեծությունն իր պարզության մեջ է․ Գագիկ ԾառուկյանՈ՞ւմ հուղարկավորեցին Մհեր Եղիազարյանի հարազատները Չարաշահումներ Գյումրիի մարզադպրոցներում. քրեական գործ է հարուցվել Դիմահարդարման օրինականեր, որոնք վանում են տղամարդկանց (լուսանկարներ)Սեդրակ Քոչարյանը դատի կտա ԱԱԾ-ին Սամցխե-Ջավախեթիի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել «Դուք չեք կարող իմ կողքով անցնել»․ Արմեն Սարգսյանը՝ Ջոն Բայդենին (տեսանյութ)Բռնաբարության համար հետախուզվող 54-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Հայանիստ գյուղից Ժողովրդի կամքն է սաՌուբեն Ռուբինյանը և ՌԴ դեսպանը քննարկել են ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր Արցախի եւ Հարավային Օսիայի ԱԳՆ-ների միջեւ hամագործակցության համաձայնագիր է ստորագրվել Կամայական ծրագիր է․ «տնտեսական հեղափոխության» համար 5% աճը բավարար չէ. ՀՅԴ Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին Բենզինի գինը կբարձրանա. «Ֆլեշի Բարսեղ»Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը` տարվա թիմ (լուսանկարներ)Քոչարյանի դեմ բացվում է «երկրորդ ճակատը». ինչո՞ւ են շտապում իշխանություններըՏիմատին Երևանում ռեստորանային համալիր է գնել Երբ աղջիկները շատ են ցանկանում ամուսնանալ (տեսանյութ)Վերելակների ընթացիկ սպասարկման բյուջեն պետք է վերանայել. Դավիթ Խաժակյան «Արսենալ»-ը նոր կիսապաշտպան է ցանկանում ձեռք բերելԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը կայցելի Երևան Նոր Հայաստանում ո՞ւմ է «մուծվում» Սաշիկ Սարգսյանը Ժողովուրդ ջան, չխաբնվեք. Գագիկ Սուրենյան Ինչպես ասում է վարչապետը՝ հանգիստ նստեք տեղներդՆպատակը երկրում քաոսային իրավիճակ ստեղծելն էՄահացել է հայտնի դիզայներ Կառլ Լագերֆելդը (լուսանկարներ)Գագիկ Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Թյիրքի գլխավորած պատվիրակությանը (տեսանյութ) ԱՄՆ դեսպանի խոսնակը Թումանյան է կարդում (տեսանյութ)Ուրախ անցիր, անհոգ անցիր 2 օրվա էս ճամփեդ (տեսանյութ)Արտախորհրդարանական 10 ուժեր ստեղծում են համաժողովրդական հարթակ«Հույսի վաճառականի» քաղաքական իմիջը խոցելի է դառնումԻնչո՞ւ էլ դու սիրելի չես. Մկրտիչ Արզումանյան (տեսանյութ)Բանկերը՝ խոշոր հարկ վճարողների ցանկումԹուրքիայի Մեջլիսի նախագահը հրաժարական է տվել Փաշինյանը միջոցառման ժամանակ վերցնում է գետնին ընկած աղբը (տեսանյութ) Ողբերգական ավտովթար Մարգարա-Էջմիածին ճանապարհին. կա զոհ և վիրավորներ Արամ Ա-ն Էջմիածնում է. կատարվել է միասնական աղոթք
Ամենադիտված
Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցՀրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկովՓողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրելԿարեն Կարապետյանը ժամանում է ՀայաստանՀամբարձումյան Սիլվային մի հատ հարցրեք՝ իր տալու տեղը չփչացա՞վ չի՞ ցավում...
«Լֆիկի փողերով առած սվիտրս լավնա, ժողովուրդ ջան» (լուսանկարներ)Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցԴալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)Հրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկով«Երբ ընտանիքով որոշում էիք պատվիրել Տիգրան Նաղդալյանի սպանությունը․․․». Արամ Հարությունյան