«Արմաս» գինու գործարանում կիրակի տեղի է ունեցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքը՝ «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» խորագրով: Հայաստանյան գործարար տիկնանց առաջարկել էին 1 միլիոն դրամ վճարել եւ ընթրել տիկին Հակոբյանի հետ, իսկ հավաքագրված գումարները կուղղվեն մարզերի սկսնակ գործարար կանանց: Հավաքին ներկա են եղել Սամվել Ալեքսանյանի գերդաստանը՝ կինը` Շողերինան, աղջիկները, քույրը՝ «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանի կինը, MAVI-ի տնօրեն Հա...
Ապրիլի 13-ի կեսգիշերին տեղեկություններ էին ստացվել, որ Իրանը հարձակում է սկսել Իսրայելի ուղղությամբ: Իրանն առաջին անգամ է հարձակում գործում Իսրայելի վրա սեփական տարածքից, և ոչ «տարածաշրջանային պրոքսիների»՝ Եմենի ապստամբներ «Անսար Ալլահի» (նաև հայտնի որպես հութիների) և լիբանանյան շիական «Հեզբոլլահի» օգնությամբ: Այսօր մենք գտնվում ենք հերթական ավելի կտրուկ շրջադարձի վրա, որը կարող է էլ ավելի խորացնել առճակատումն Իրանի և Իսրայելի միջև։ Ի՞նչ է սպասվում Հայաստանին Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմ...
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշում է ընդունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով վերադարձնել Ադրբեջանին, որի պատվիրակության լիազորությունները դադարեցվել էին մեկ տարով: ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով հեռացվեց եվրոպական կառույցից: Այս որոշումն ընդունվել էր ձայների 76 կողմ, 10 դեմ եւ 4 ձեռնպահ հարաբերակցությամբ: Որոշմանը դեմ էին Թուրքիայի պատվիրակության 9 անդամներն ու Ալբանիայից մեկ պատգամավոր: ԵԽԽՎ-ն այդ կերպ պատժել էր Ադրբեջանին՝ Եվրոպայի խորհրդի հիմնարար պահանջները պարբերա...
Այն բանից հետո, երբ մամուլում հայտնվեց Ակադեմիական քաղաքի ծրագրի շրջանակներում միավորվող բուհերի ու գիտական կազմակերպությունների ցանկը, մշակութային հանրությունն սկսեց տարբեր հարթակներում բողոքի ձայն հնչեցնել։ Առավել սուր են կրքերը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Թեև Կոնսերվատորիայի ուսանողներն արդեն իսկ հրապարակավ հայտարարել են այս որոշման հետ իրենց անհամաձայնության մասին, կան տեղեկություններ, որ դասախոսական կազմը դեռևս ներքին վախերից դրդված չի կանգնում երիտասարդների արդար պահանջների կողքին: Օրինակ՝ Կոն...
«Միասնություն» համազգային շարժման հայտարարությունը. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետևանքով քաղաքացի Սամվել Վարդանյանի ձերբակալությունը պետք է արձանագրենք, որ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ իշխանությունը թիրախավորում է ոչ թե քաղաքական ընդդիմության կամ նրա հետ ասոցացված սեգմենտի ներկայացուցչի, այլ պարզ քաղաքացու, ով ընդամենը իր քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել իշխանական ներկայացուցչի հետ պատահական հանդիպման ընթացքում, ընդ որ...
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սամվել Վարդանյանի գործով. դատավոր՝ Չիչոյան։ Դատական նիստը՝ 19:00 Շենգավիթի դատարանում»: Նկատենք, որ Սամվել Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունն իրականացնող դատավոր Ժորա Չիչոյանն անցած տարի Աշոտ Փաշինյանի և 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի գործը քննող դատավորն է: Ի դեպ, հենց Չիչոյանը Աշոտ Փաշինյանին «առևանգելու» գործով զոհված զինծառայողի մորը կալանավորելու որոշում կայացրեց: