Ռիհաննան մետաքսյա զգեստով զբոսնել է անձրևոտ Նյու Յուրքում (լուսանկարներ)
Լուսանկարներ30-ամյա աշխարհահռչակ երգչուհի Ռիհաննային պապարացիները լուսանկարել են գեղեցիկ մետաքսյա զգեստով` անձրևոտ Նյու Յուրքում ճապոնական Kappo Masa ռեստորան տանող ճանապարհին զբոսնելիս: Երգչուհին կրել է 80-ականների ոճի բաց գույնի պիջակ և նույնատոն մետաքսյա կիսաշրջազգեստ։
Ներկայացնում ենք Ռիհաննայի նոր՝ շքեղ կերպարը, որը նրան ավելի է սազում, քան նրա նախկին՝ փողոցային կերպարները։ Հնարավոր է՝ նա որոշել է հրաժարվել այդ ոճից, քանի որ պատրաստվում է բացել սեփական LVMH բրենդը։