Վանեցյանը՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասին
ՔաղաքականԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասին արված իր հայտարարությանը, թե «Կոնգրես» հյուրանոցը գնվել է ապօրինի ձեռք բերված գումարներով։
«Քրեական գործ կա հարուցված, իրականացվում է քննություն և արդյունքների մասին կլինի համապատասխան հայտարարություն ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից»,-նշեց Վանեցյանը: