Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ 

«168 ժամ». ՔՊ-ականների «մեսիջը» Արամ Ա.-ին

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը եւ Հրաչյա Հակոբյանը 2018թ. օգոստոսին մի քանի օրով այցելել էին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ: Այնտեղ նրանք մոտ երեք տասնյակ հանդիպումներ էին ունեցել հայկական եւ լիբանանյան կուսակցությունների առաջնորդների, հայ պատգամավորների, Բեյրութի մարզպետի, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամների, հայ եւ լիբանանցի գործարարների, Լիբանանի նախագահի գլխավոր խորհրդականի, ինչպես նաեւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ: Ըստ հայաստանյան ԶԼՄ-ների՝ նրանք Բեյրութում քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխության, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության, ներդրումային միջավայրի հետ կապված հարցեր: Իսկ հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այց ունեցավ Բեյրութ՝ մասնակցելու Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի Սուրբ Պատարագին։

Ըստ լիբանանյան մեր աղբյուրների՝ իրականում երկօրյա այցի բուն նպատակը Կաթողիկոսի ձեռնադրման հետ կապված այցելությունն էր, պաշտոնական այց չէր, պարզապես Լիբանանի իշխանությունները հաշվի առնելով ՀՀ-ից բարձրաստիճան պաշտոնյայի՝ վարչապետի աշխատանքային այցը, որոշ հանդիպումներ կազմակերպեցին Լիբանանի բարձրագույն ղեկավարության հետ։ Ալեն Սիմոնյանը եւս ընդգրկված էր վարչապետի պատվիրակության կազմում։ Բեյրության մեր հավաստի աղբյուրների հավաստմամբ՝ Ա. Սիմոնյանը, Լ. Նազարյանը եւ Փաշինյանի աներձագ Հ. Հակոբյանն այցի ընթացքում կոնկրետ «մեսիջ» են հասցրել Կաթողիկոսին՝ փորձելով մի հարցի շուրջ շոշափել նրա տրամադրությունները։ Հաշվի առնելով Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի դեմ մի խումբ քաղաքացիների, այդ թվում՝ որոշ հոգեւորականների կողմից կազմակերպվող եւ ծավալվող բողոքի ակցիաները, որով պահանջում են նրա հրաժարականը, ՀՀ-ից երեք պատգամավորները Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին առաջարկել են գալ եւ փոխարինել Գարեգին Երկրորդին։

Այսինքն՝ «հեղափոխություն» իրականացնել նաեւ եկեղեցում։ Թերեւս, այս «թավշյա» իշխանությունների նման հեռահար մտադրությամբ էր պայմանավորված ոստիկանության անգործությունը Գարեգին Երկրորդի եւ Եկեղեցու դեմ կատարվող ագրեսիվ բողոքի ակցիաների ընթացքում։ Ոստիկանությունը, ինչպես հիշում եք, կարգուկանոն հաստատելու ուղղությամբ նույնիսկ որեւէ քայլ չկատարեց նաեւ այն ժամանակ, երբ Մայր Աթոռի շենք մտած մի խումբ քաղաքացիներ այն վերածել էին ճաշարանի… Ավելին, լրագրողների հարցերին ի պատասխան, թե ինչո՞ւ նրանց դուրս չեն բերում Մայր Աթոռի շենքից, որտեղ պատրաստվում էին վրաններ տեղադրել եւ գիշերել, ոստիկանությունից պատասխանել էին՝ «Վրանով հավաք անցկացնելը հավաքների ազատության իրավունքի իրացման օրենքով չարգելված եղանակ է, ուստի ոստիկանությունը վրան տեղադրելու հիմքով հավաքի իրավունքի միջամտություն չի դրսեւորելու»։ Ինչեւէ, «168 Ժամի» նույն աղբյուրների հավաստմամբ՝ Արամ Ա Կաթողիկոսը մերժել է Փաշինյանի «ուղերձ»-առաջարկը։

Ըստ նույն աղբյուրների՝ այդ մասին Փաշինյանը հետագայում Բեյրութում նաեւ անձամբ է զրուցել Կաթողիկոսի հետ։ Երեկ մենք այս մասին փորձեցինք զրուցել Ա. Սիմոնյանի, Լ. Նազարյանի եւ Հ. Հակոբյանի հետ։ Ա. Սիմոնյանի հետ շնչուղիների վիրահատության պատճառով չկարողացանք խոսել, Լ. Նազարյանն անընդհատ խուսափում էր հարցից, իսկ Հ. Հակոբյանն ասաց հետեւյալը. «Այդպիսի ուղերձ չի փոխանցվել, համենայնդեպս, այդ ժամանակ, երբ մենք երեքս հանդիպում ենք ունեցել Արամ Առաջինի հետ, ընդհանուր առմամբ եկեղեցու շուրջ այդ օրերին ծավալվող խժդժությունների շուրջ խոսվել է, բայց գալ էստեղ՝ փոխարինելու Կաթողիկոսին… նման զրույց չի եղել»։

Հարցին՝ արդյոք եղե՞լ է խնդրանք կամ հորդոր, որպեսզի նա գա Հայաստան՝ հոգեւոր դասի հետ հանդիպի, խաղաղեցնի նրանց, Հ. Հակոբյանը պատասխանեց. «Իրականում Բեյրութ կատարած մեր այցից անցել է ութ ամիս, եւ ես կդժվարանամ մանրամասնորեն հիշել այդ հանդիպման քննարկումներից»։

Նշենք, որ մեր այս տեղեկատվությունը ճշտեցինք բեյրության բազմաթիվ աղբյուրներից, եւ ի զարմանս մեզ, պարզվեց՝ առանձնապես նոր բան չէ, եւ բոլոր մեր զրուցակիցները գիտեին Արամ Ա Կաթողիկոսին Փաշինյանից «տարված» այդ «մեսիջի» մասին։ Ըստ մեր զրուցակիցներից մեկի՝ Կաթողիկոսի մերժումը Փաշինյանին դուր չի եկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԱրման Թաթոյանը ներկայացրեց հիմնավորումներ, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմովԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինի
Ամենադիտված