Վախճանվել է «Վրեմյա» ծրագրի վարող Եվգենի Սուսլովը
Наука и культураՌուսաստանի կենտրոնական հեռուստատեսության տնօրեն, «Վրեմյա» և «Գոլուբոյ օգոնյոկ» հեռուստածրագրերի հաղորդավար Եվգենի Սուսլովը 81 տարեկանում մահացել է:
Նա ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 10-ին:
Հեռուստատեսությունում աշխատել է ավելի քան 30 տարի: 1962-ից սկսել է աշխատել որպես հաղորդավար՝ Կենտրոնական հեռուստատեսությունում: Սուսլովն այդ թվում ռազմական շքերթներ, տոնական ցույցեր եւ այլ կարգի միջոցառումներ է վարել: