Վայ, ելույթ գրող...
ԲլոգոսֆերաՄենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլը Գերմանիայում չխոսեց տեխնիկական աջակցության ու ներդրումների մասին, փոխարենն ասում ա` նախկին ռեժիմը վատն ա... բայց երկու նախադասություն հետո իրա բերած բոլոր գովելի նվաճումներն ու օրինակները լրիվ նախկին «քխ», ոչ ժողովրդավար ռեժիմների ձեռքբերումներն են` և առևտուրը, և համագործակցությունը, և ԵՄ տեխնիկական ու ֆինանսական աջակցությունը, և ԵՄ-ի հետ համաձայնագիրը, և «GSP+» առևտրի ռեժիմը, և ՏՏ ոլորտի զարգացումը:
Վայ, ելույթ գրող...
Բա էտ, որ ժողովրդավարություն չկար, էտ ի՞նչ կախարդական թավիշ էր, որ քեզ բերեց իշխանության:
Ասեմ` կար, և չափից շատ: Պետության արժեքը այնքան բարձր էր, որ մինչ օրս ոչ Լևոն Տեր-Պետրոսյանն ա պատասխան տվել, ոչ էլ դու ու քեզ նմանները...»: