00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ԱՄՆ ու Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի շուրջ Եթե մենք լավ խաղ չենք ցուցադրում, միշտ ես եմ մեղավոր. ՕզիլՀՖՖ-ն աջակցում է Հայաստանում կույր ֆուտբոլի զարգացմանը (տեսանյութ)Թայսոն Ֆյուրին ու Ֆլոյդ Մեյվեզերը` գիշերային ակումբում (լուսանկար)Գվատեմալայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ փոխնախարարին Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետՀայաստանը 144 ձայնով ընտրվեց ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022թթ. համար Հարցի «գինը». ո՞ւմ հաշվին են մեզ հերթական անգամ «լավություն» անում Զամբիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ Սիդնեյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում տեղի է ունեցել «Հրաշափառի» արարողություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի  առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի ուղեկցությամբ փետրվարի 2-ին այցելեց Սիդնեյ քաղաքի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ «Հրաշափառի» արարողություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց Կաթողիկոսին եկեղեցու առջև դիմավորեցին և թափորով եկեղեցի առաջնորդեցին թեմի հոգևոր դասը, թեմական և ծխական խորհուրդների անդամները, որտեղ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բաշխեց այս առիթով համախմբված համայնքի հարյուրավոր անդամներին:

Համատեղ աղոթքից և հայրապետական «Պահպանիչից» հետո Հայկազուն Սրբազանը ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ և, մասնավորապես, Հայոց Հայրապետի առաջին այցելությունը չորս տարի առաջ կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցի, որը դարձավ հոգևոր տուն հայ համայնքի համար:

Բարիգալստյան խոսքի ավարտին Սրբազանը հրավիրեց Նորին Սրբությանն իր օրհնությունը բերել հավաքված հայորդիներին, իր աղոթքով և պատգամով ներշնչել ժողովրդին և ամրացնել նրա կապը Եկեղեցու հետ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը փառք և գոհություն վերառաքեց առ Աստված, որ պարգևը շնորհեց վերստին այցելելու ավստրալաբնակ հայորդիներին, նաև առաջին անգամը լինելով` այցելելու Սիդնեյի Սուրբ Երրորդություն եկեղեցի, հայորդիների հետ ուրախանալու և վերապրելու միասնական աղոթքի ու համախմբման ջերմությունը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերել ենք ձեզ սեր և օրհնություն, ձեր կարոտյալ սրտերին բերել ենք ողջույն հայրենի մեր երկրից, օրհնություն ենք բերել ձեզ մեր նվիրական սրբավայրերից: Հայրապետիս հոգին լեցուն է բերկրանքով և նվիրական զգացումներով, քանզի տեսնում ենք ձեզ այսպես միասնական ու համախումբ: Համատեղ ջանքերով դուք ձեռք բերեցիք և բարեզարդեցիք Սուրբ Երրորդություն այս եկեղեցին, որպեսզի աղոթքի մշտամնա տուն ունենաք, Աստծո շնորհները վայելեք նրա խնկաբույր կամարների ներքո և պահպանեք ձեր ազգային-հոգևոր կյանքն ու մշակութային արժեքները: Մեր Սուրբ Եկեղեցուն անդամակցությամբ է, որ մեր ժողովրդի զավակները Տիրոջ ժողովուրդ են դարձել և փորձությունների միջով անցնելով հաղթանակներ կերտել ու հարատևել որպես ազգ՝ իր հավատքով պատմությամբ, մշակույթով, արվեստով և ինքնագիտակցությամբ: Ձեր ձեռքբերումներն ու հաջողությունները հնարավոր են դարձել, քանզի այստեղ բնակություն հաստատած ձեր հայրերը իրենց զավակներին կրթել ու աճեցրել են ազգային ու հոգևոր մեր ժառանգությամբ` մշտապես կարևորելով ինքնության պահպանությունը, զորացնելով համայնքային կյանքը: Նրանք ձեր՝ իրենց զավակների հայացքներն ու սրտերն ուղղել են դեպի հայրենին ու մեր Սուրբ Եկեղեցին, որը մեր ժողովրդի հոգու ապաստանն է, ակունքը հավատքի ու Տիրոջ շնորհների: Այս վստահությամբ ու նվիրումով նորովի պիտի արդյունավորվի ձեր համայնքի կյանքը, քաջություն և ուժ պիտի ունենաք, որպեսզի աստվածային զորակցությամբ Սուրբ Երրորդություն եկեղեցու խորանից ճառագող կենարար լույսը մշտավառ պահեք, որով պիտի լուսավորվի ձեր և ձեր զավակների կյանքի ուղին և դուք պիտի շարունակեք գոհաբանել Տիրոջը՝ սաղմոսերգուի հետ ասելով. «Քո երեսի լոյսը ծագեց մեզ վրայ եւ ուրախութիւն տուիր մեր սրտերին»», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերներին` հայապահպանության, ազգային ավանդներին, հայրենյաց ժառանգությանը հավատարիմ մնալու խնդիրներին:

«Մենք հավատում ենք, որ Տեր Աստված զորավիգ է ձեզ ազգապահպան ու եկեղեցանվեր ձեր բարի ճանապարհին ու պիտի շարունակի ծագեցնել Իր լույսը, ողորմությունն ու շնորհները ձեզ վրա և նոր իրագործումների ուրախությունը պիտի պարգևի ձեր սրտերին: Մեր փափագն ու հորդորն է, սիրելի զավակներ Մեր, որ ձեր հոգու հայացքը միշտ սևեռված լինի Մայր հայրենիքին և մեր հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որը Քրիստոսի ահեղախորհուրդ իջման լույսը սփռում ու բաշխում է աշխարհասփյուռ մեր եկեղեցիներին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարազատ զավակներին: Մենք բարձր ենք գնահատում ձեր ջանքերը, որ ներդնում եք համայնքային կյանքի զարգացման ու բարգավաճման համար և Մեր Հայրական օրհնությունն ենք բերում աստվածահաճո ձեր ձեռնարկներին: Այստեղ կայք հաստատած ձեր պապերի ու հայրերի օրինակով շարունակեք արարել, ստեղծագործել աստվածապարգև ջերմեռանդ սիրով, սեր` եկեղեցու և ազգի հանդեպ, նվիրում՝ ընտանիքի ու բարեկամի հանդեպ, հավատարմություն ու նախանձախնդրություն` Ավստրալիայի ու մեր Մայր հայրենիքի հանդեպ, բոցավառ ու անմար սեր՝ մեր անգին ժառանգության ու ավանդների հանդեպ: Հավատացե՛ք, սիրելիներ, որ երկնահեղ շնորհներով, զորավոր աջակցությամբ Սուրբ Երրորդության, Ում անունը կրում է ձեր նվիրական եկեղեցին, դուք և ձեր զավակները և ձեր զավակների զավակները ամեն նեղություն ու խնդիր հաղթահարելով հասնելու եք առավել մեծ հաջողությունների և բարիքների», - նշեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը մաղթեց, որ Տերը խաղաղության ու բարօրության մեջ պահի Ավստրալիան, մեր ժողովրդի բարեպաշտ զավակներին պարգևի կյանքի երջանիկ ու երկար օրեր և արդյունավորի նրանց եկեղեցաշեն և ազգանվեր ծրագրերը, արդար ու բարի բոլոր գործերը:

Այցի առիթով Հայոց Հայրապետը Սուրբ Երրորդություն եկեղեցուն ընծայեց Տիրոջ խաչելության պատկեր, նաև Սուրբ Էջմիածնից բերված խաչեր ընծայեց ներկա հավատացելոց: Աջահամբույրից հետո եկեղեցու «Պաթմանյան» սրահում տեղի ունեցավ հանդիպում համայնքի անդամների հետ և հյուրասիրություն, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ջերմ մթնոլորտում զրուցելու Վեհափառ Հայրապետի հետ, ստանալու իրենց կյանքը հուզող տարբեր հարցերի շուրջ Նորին Սրբության թելադրություններն ու հորդորները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև առանձին հանդիպում ունեցավ եկեղեցական վարչության անդամների հետ, ծանոթացավ համայնքային ծրագրերին` իր օրհնությունն և գնահատանքը բերելով եկեղեցական կառույցներում ընդգրկված աշխարհական անձանց նվիրյալ և անսակարկ ծառայության համար:

Լրահոս
18 Հոկ
Տարզանի դերակատարի որդին սպանել է մորը, ապա գնդակահարվել ոստիկանների կողմից (լուսանկարներ)Կրակը հալեցրել էր աֆղան աղջկա դեմքը, սակայն բժիշկներին հաջողվեց վերականգնել այն (լուսանկար)Տարոն Մարգարյանին նույնիսկ տեղյակ չեն պահել. 168.am Դաղստանցի «Ջոկերը» կացինով ներխուժել է դպրոց և սպառնացել աշակերտներին (տեսանյութ)Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակԱյն ինչ հիմա կատարվում է Սարի Քանիում, պարզապես կոտորած ու ցեղասպանություն է. ռազմագետ Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ Ուկրաինայում հայազգի տղամարդուն սպանել են իր ավտոմեքենայի մեջՇախմատի հանդեպ այսպիսի սիրով ու գիտակցումով ստանձնում եմ ինձ համար շատ կարևոր այս պատասխանատվությունը․ Հայրապետյան Facebook-ում տարածվել է քարտեզ, որում Հայաստանի տարածքը պատկերվում է Թուրքիայի կազմումՆոր ռեպրեսիա. բերման են ենթարկել և ճնշել, որ ցուցմունք տա Արթուր Վանեցյանի դեմ. Hayeli.am Սաուդիան Արաբիայում ձերբակալել են նույնասեռականին ընձառյուծի տիպով շորտեր կրելու համարԳործողությունները հրահանգավորածները հա՞շտ են իրենց որոշման հետ. Խաժակյանը՝ Հրայր Թովմասյանի հոր տուն ԱԱԾ այցի մասին Արայիկ Հարությունյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում հանդես կգա ելույթներովԳրավիչ Ռիտա Օրան` թաց լողազգեստով (լուսանկարներ)Թուրքիան 2020 թվականին ռազմական ծախսերը կավելացնի 5 մլրդ դոլարով՝ մինչև 23,9 մլրդ դոլար ԱՄՆ ու Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի շուրջ Եթե մենք լավ խաղ չենք ցուցադրում, միշտ ես եմ մեղավոր. ՕզիլՎարչապետի նշած արտոնությունից բացի կառավարությունն այլ օժանդակություն «Ռայան Էյր»-ին չի ցուցաբերել. ԿարապետյանՀրայր Թովմասյանի վրա ընտանիքի անդամների միջոցով ճնշում գործադրելը ստորություն է. Սպարտակ Սեյրանյան Սեքսուալ Մոնիկա Բելուչին` վրացի ոճաբանի ստեղծած հագուստով (լուսանկար)ՀՖՖ-ն աջակցում է Հայաստանում կույր ֆուտբոլի զարգացմանը (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել արցախյան թեմային նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային Մխիթար Հայրապետյանն ընտրվեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԹայսոն Ֆյուրին ու Ֆլոյդ Մեյվեզերը` գիշերային ակումբում (լուսանկար)Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Հրայր Թովմասյանի դեմ իշխանության զավթման հատկանիշներով հարուցված քրգործը թակարդ է հենց Փաշինյանի համար. Արփինե Հովհաննիսյան«Շնորհակալություն, աշխարհ». Գյումրիում դպրոցականները ուղերձ են հղել աշխարհինՄոսկվայում գերազանցվել է ջերմաստիճանի՝ 130 տարվա վաղեմության ռեկորդը Գվատեմալայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ փոխնախարարին Ջենիֆեր Էնիսթոնը Ինստագրամում բաժանորդների աճի ռեկորդ Է սահմանել Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետՎարչական դատարանը անվավեր է ճանաչել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը. «Լիդիան» Հրայրին ասելիք ունե՞ք, ասեք իրեն, ոչ իր ծնողներին, ոչ իր երեխաներին մի խառնեք իր հետ կռիվներին․ Թևան Պողոսյան Հայաստանը 144 ձայնով ընտրվեց ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022թթ. համար 77-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Հարցի «գինը». ո՞ւմ հաշվին են մեզ հերթական անգամ «լավություն» անում Զամբիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին Արդյո՞ք Ալիևի նավթադոլարները հասել են Հոլիվուդ. Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն արշավ է սկսել CBS-ի դեմ (տեսանյութ) Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը Ռուսաստանն իր կողմից ղարաբաղյան հակամարտության կողմերին միշտ կառուցողական մոտեցման կոչ է արել. ԶախարովաՍահմանադրության 95-րդ հոդվածի ուժով դադարել են ոչ միայն Հրայր Թովմասյանի, այլև ևս չորս պատգամավորի լիազորություններ. Մելիքյան Դավիթ Տոնոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր Նախագահ Սարգսյանը Երևանի մետրոպոլիտենում է (տեսանյութ) Դատական իշխանության ինքնուրույնության վերջին բաստիոններից էր Վերաքննիչ քրեական դատարանը. Տիգրան Աթանեսյան Մարիա Զախարովան հայտնել է Գարեգին Նժդեհի վերաբերյալ իր դիրքորոշումըԲրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստը Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին (տեսանյութ) ՍԴ-ն Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման դիմումը չի ընդունել ժամկետի խախտման հիմնավորմամբ Արայիկ Հարությունյանն ընդունել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Միխեիլ Բատիաշվիլիին
Ամենադիտված
Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)Թուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ)Ըստ դավադրության՝ պետք է տապալեին Փաշինյանին, վարչապետ դառնար Վանեցյանը Փաշինյանը գործարարների ներկայությամբ SMS ուղարկեց Սամվել Կարապետյանին Հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել Արցախի սահմանի մոտ և պատրաստվում են հատել այն (տեսանյութ)Pornhub-ը ամփոփել է տարին. ովքեր են 2019-ի լավագույն պոռնոդերասանուհին և դերասանըՀայաստանում 23-ամյա աղջիկը դատապարտվել է անչափահաս ամուսնու հետ սեռական հարաբերություն ունենալու համար Համացանցում քննարկում են Ադրբեջանի առաջին տիկնոջ հագուստը (լուսանկարներ) Ինչո՞ւ հեռացավ «անփոխարինելի թիկնապահը». Փաշինյանը խնդիր է լուծում
Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am Ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը ուղևորվում Բաղրամյան 26 (տեսանյութ) Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)Եթե տղայի հանդեպ հետապնդում իրականացվեց՝ ես իմ ամբողջ ռեսուրսը ծառայեցնելու եմ այս դեպքի միջազգայնացմանը․ Արփինե ՀովհաննիսյանԹուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ)Ըստ դավադրության՝ պետք է տապալեին Փաշինյանին, վարչապետ դառնար Վանեցյանը Փաշինյանը գործարարների ներկայությամբ SMS ուղարկեց Սամվել Կարապետյանին Google Street View-ն լուսանկարել է ավտոմեքենայի վրա սեքսով զբաղվող զույգին (լուսանկարներ)Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Հայաստանում ստացած նվերները (լուսանկարներ)
Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am Ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը ուղևորվում Բաղրամյան 26 (տեսանյութ) Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)Եթե տղայի հանդեպ հետապնդում իրականացվեց՝ ես իմ ամբողջ ռեսուրսը ծառայեցնելու եմ այս դեպքի միջազգայնացմանը․ Արփինե ՀովհաննիսյանԹուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ)