Ճշտվել է Կալուգայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած հայերի անունները
Emergency CaseԱրդեն տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի Կալուգայի մարզում տեղի ունեցած ավտոպատահարի տուժողների մեջ հայեր կային։
Դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ճշտված տվյալների համաձայն՝ նրանք են` 2008 թվականի ծնված Առաքելյան Մարիան և 1988-ին ծնված Ադամյան Սոնան, ովքեր բուժօգնություն են ստանում Կալուգայի քաղաքային հիվանդանոցում:
Մյուս տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են: