Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից «Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունը Սուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ) Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) 

«Վերևներից ինչ ասվում ա, մենք անում ենք»․ անհատ ձեռներեցները բողոքում են, ոստիկանությունը՝ պարզաբանում

Հասարակություն

Անձնագրային բաժինների կողքին գործող պատճենահանում, լուսանկարահանում, թարգմանություն իրականացնող կետերի անհատ ձեռներեցները բողոքում են՝ հայտնվել է մեկն, ով փորձում է «խփել իրենց գործին»։ Նրանք իրենց բողոքն են հայտնում ոստիկանության որոշ անձնագրային ծառայություններում նույնպիսի ծառայություն մատուցող ՍՊ ընկերության գործունեության կապակցությամբ: ԼՈւՐԵՐ․com—ի հետ զրույցում անհատ ձեռներեց Հայկանուշ Նազարյանը պատմեց, որ խնդրի առաջ են կանգնել։

«Չգիտեմ՝ ումն է այդ բիզնեսը, որի պատճառով 100-ավոր ձեռներեցների ընտանիքների հացին են կպնում։ Մենք պահանջում ենք, որ իրենց դուրս հանեն և իրենք չզբաղվեն դրանով։ Իմ ու մյուսների անունից կարող եմ ասել, որ սա մեր ապրուստի միջոցն է։ Ո՞նց կարող է մեկ հոգի ուտել, 100-ավոր ընտանիքներ՝ մնան դրսում։ Տունս դրել եմ գրավ, նոր տեխնիկա եմ գնել, ու հայտնվում է մեկը, որը նույն բանն անհամեմատ ավելի էժան գնով իրականացնում է անձնագրային բաժինների ներսում։ Ոչ տեղի փող են տալու, ոչ հարկայինին են վճարելու, ոչ ՀԴՄ են տալու, բնականաբար, պետք է էժան գին դնեն։ Սա արդար մրցակցություն չէ։ Թեկուզ թող ասեն՝ 5 տարի ժամանակ ունեք, ամեն ինչ մաքրեք ու էլ մի զբաղվեք, բայց ոչ էս ձևով»,- մտահոգություն հայտնեց անհատ ձեռներեցը։ 

Նա նշեց՝ այդ մասին տեղեկացել են 10-15 օր առաջ, որից հետո դիմել են տարբեր մարմինների․ «Վարչապետին նամակ գրեցինք, բայց անպատասխան մնաց, որևէ արձագանք չեղավ։ Ես նույնիսկ փորձել եմ խոսել պարոն Բիչախչյանի հետ։ Ցանկանում եմ հանդիպել նաև պարոն Օսիպյանին»,- ասաց նա։ 

Հայկանուշ Նազարյանի խոսքով՝ անձնագրային բաժինների պետերն էլ ոչինչ չեն ասում․ «Ասում են՝ «մենք ի՞նչ կապ ունենք, վերևներից ինչ ասվում ա, մենք անում ենք»։ Եթե վերևներից է արվում՝ արդյոք ճի՞շտ է՝ մեկը ուտի, մյուսներս չուտենք, ինչ է թե՝ ինչ-որ մեկը որոշել է այդ բիզնեսն առնել»,- նշեց նա։ 

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանեցին, որ դեռևս 2017թ ՀՀ ոստիկանություն է դիմել «Հուռնետ» ՍՊ ընկերությունը՝ առաջարկելով ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության և տարածքային ստորաբաժանումներում տեղադրել լուսանկարահանող, պատճենահանող և նմանատիպ այլ գործողություններ կատարող սարքավորումներ, որոնք էապես կբարելավեն և կբարձրացնեն բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը, և քաղաքացին ստիպված չի լինի նմանատիպ ծառայությունների համար դուրս գալ շենքից ու մոտակայքում փնտրել այդ ծառայությունները մատուցող ընկերություններ․ 

«ՀՀ ոստիկանությանն այդ առաջարկը հետաքրքրել է, ընդունելի է համարվել, և «Հուռնետ» ընկերության հետ կնքվել է նախնական համագործակցության համաձայնագիր: «Հուռնետ» ընկերությունը փորձնական շահագործման պայմանով ոստիկանության ԱՎ վարչության որոշ ստորաբաժանումներում տեղադրել է այդ սարքավորումները՝ հետագա արդյունքի ուսումնասիրման, արդյունավետության և վերջնական որոշման ընդունման նպատակով: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մատուցվող ծառայությունների արժեքները մի քանի անգամ ավելի մատչելի են գումարային առումով, առանց շենքից դուրս գալու քաղաքացիները ստանում են այդ ծառայությունները: Նշենք նաև, որ վերջնական պայմանագրի կնքումից հետո պետբյուջե կվճարվեն տարածքի վարձակալության համապատասխան գումարներ: Ներկայումս սարքավորումները չեն գործում, անջատված և հանված են, մինչ ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ կառավարության 21.02.2001թ. թիվ 125 որոշման համաձայն պահանջվող փաստաթղթերը կուղարկվեն կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, որտեղ իրականացված աճուրդի արդյունքում հաղթող մասնակցի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր»,- տեղեկացրին ոստիկանությունից:

 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը
Ամենադիտված