Սաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնի
ԲլոգոսֆերաՖեյսբուքյան օգտատեր Լյուդմիլա Սահակյանը գրում է․
«ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը կարճ ժամանակում կարողացավ դառնալ հետհեղափոխական Հայաստանի ամենաքննարկված (վատ իմաստով) դեմքերից մեկը: Պարզվում ա՝ մի քանի օր առաջ սա ընտանիքի անդամների հետ գնացել ա Ծաղկաձորի «Գոլդեն Պալաս» հյուրանոցը՝ զվարճանալու: Լավ ա արել, բայց ինչ պատեհալ ա հետո՝ շատ հուզիչ ա եղել:
Իջել են հյուրանոցի ռեստորանում երեկո անցկացնելու, բայց մի հատ ազատ սեղան ա եղել՝ ռեզերվ գրությամբ: Պատգամավորի մաման, վիդեշ լի, չի դիմացել կարողացել զսպել զայրույթը, և գրությունը սեղանից ինքնակամ որոշել ա հեռացնել՝ հայտարարելով, թե իրենց համար էլ պետք ա տեղ չլիներ: Ահավոր անհարմար դրության մեջ են հայտնվել սպասարկող անձնակազմ ու տնօրինությունը, բայց դե հեղափոխությունն էս շերտերին դեռ չի հասել, որ իմանային՝ ոնց ա պետք նման դեպքերում վարվել:
Սաշիկի տղա՝ Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա՝ անցնի: Ընդ որում՝ առաջանցիկ տեմպերով»։